News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գործողության հեռավոր շառավղով ՄիԳ-31ԲՄ որսող կործանիչներ են տեղակայվել Նոր Երկիր արշիպելագում՝ Արկտիկայում մարտական հերթապահության համար, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ ՄիԳ-31ԲՄ-ի անձնակազմերին ընդգրկել են արշիպելագի օդային տարածքում Ռուսաստանի պետական սահմանների պահպանության հերթապահության մեջ:

ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավակյանցն ավելի վաղ հայտնել էր, որ գործողության հեռավոր շառավղով Միգ-31 որսող կործանիչները տեղակայված են Անադիրում (Չուկոտկա) Արկտիկայում մարտական հերթապահության համար:

Անադիրը քաղաք է Ռուսաստանի ծայր հյուսիս-արեւելքում, Չուկոտյկայի ինքնավար շրջանի վարչական կենտրոնն է: Արեւելքում Չուկոտկան ծովային սահման ունի ԱՄՆ-ի հետ:

ՄիԳ-31-ը գործողության հեռավոր շառավղով գերձայնային կործանիչ է, որը նախատեսված է երկարատեւ պարեկման եւ բարձր թռչող հետախուզական օդանավերի, ռազմավարական ռմբակոծիչների եւ ցածր թռչող թիրախների դեմ պայքարելու համար: Օդանավը կարող է միաժամանակ խոցել 6 եւ ուղեկցել մինչեւ 10 օդային թիրախների:

Ռուսաստանի զինված ուժերը արդիականացված ՄիԳ-31ԲՄ օդանավեր է ստանում: «Ինտերֆաքսը» հայտնում է, որ այս օդանավը ՄիԳ-31Կ մոդիֆիկացիայով դարձել է «Դաշույն» հրթիռային համալիրի՝ հիպերձայնային զենքի առաջին ավիացիոն կրողը:

2020, 2019 եւ 2018 թվականներին Անադիրում զորավարժությունների ժամանակ վերատեղակայվել են Տու-160 ռուսական ռազմավարական ռմբակոծիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ