News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ժամանակավոր կառավարության առաջին խնդիրը լինելու է երկրում կայունություն ստեղծելը և թշնամանքին վերջ դնելը: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Վանաձորում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Մեր ճանապարհային քարտեզը հետևյալն է՝ մենք առաջարկել ենք, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար վարչապետը հրաժարական տա, ստեղծվի անցումային կառավարություն, որը պետք է մեկ տարվա ընթացքում լուծի մեր երկրի համար շատ կարևոր խնդիրներ: Այդ ժամանակավոր կառավարությունը պետք է լինի պրոֆեսիոնալներից կազմված՝ իրենց ոլորտում գիտակ և հաջողակ: Ժամանակավոր կառավարության առաջին խնդիրը երկրում կայունություն և համերաշխություն հաստատելը, թշնամանքին վերջ դնելն է: Երկրորդը՝ ձեռնամուխ լինի մեր հայրենիքի սահմանների պաշտպանությանը և անվտանգությանը: Այսօր մեր երկիրն անտեր է: Երրորդ՝ ժամանակավոր կառավարությունը շատ արագ պետք է ձեռնամուխ լինի կարգավորել հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակիցների հետ: Պետք է ունենանք կայուն և վստահելի հարաբերություններ մեր ռազմավարական դաշնակիցների և բարեկամների հետ: Չորրորդ՝ պետք է կանխի պետական համակարգի քայքայումը: Հաջորդը՝ մեր երկրին սպասում է սոցիալ-տնտեսական աղետ և սա չափազանցություն չէ: Այս կառավարության գոյության դեպքում սա շատ արագ դառնալու է իրականություն: Այս մարդու իշխանության դեպքում Հայաստանում չեն լինելու ներդրումներ, մեր տնտեսությունը փլուզվելու է, բանկային համակարգը կործանվելու է: Այդ մարդը հանուն իր աթոռի պատրաստ է երկիրը տանելու վերջնականապես տանել դեպի անդունդ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ընտրությունների ժամանակ Վազգեն Մանուկյանը չի առաջադրելու և ապահովելու  թափանցիկ և արդար պայմաններ ընտրությունների համար:

«Մենք պետք է կազմակերպվենք, համախմբվենք և գնանք առաջ այս չարիքի կառավարությանը հեռացնելու համար: Այլընտրանք չկա: Մենք վարչապետի թեկնածու առաջադրել ենք Վազգեն Մանուկյանին: Դրա համար կա երկու հիմնական սկզբունք, առաջինը՝ Վազգեն Մանուկյանի փորձառությունը և անցած ճանապարհը, երկրորդը՝ Վազգեն Մանուկյանի պատրաստակամությունը, որ ինքը հաջորդ ընտրություններում չի առաջադրվելու է և ապահովելու է ազատ, արդար և թափանցիկ պայմաններ այդ ընտրությանը մասնակցող բոլոր ուժերի համար: Սա շատ կարևոր չափանիշ է ժամանակավոր անցումային կառավարության ղեկավարի համար: Այդ սկզբունքները որդեգրել են պարոն Մանուկյանին առաջադրած և սատարած բոլոր ուժերը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

Ավելի վաղ հատնել էինք, որ Հունվարի 16-ին Վազգեն Մանուկյանն ու Շարժման ներկայացուցիչները կայցելեն Վանաձոր, որտեղ կհանդիպեն վանաձորցիների հետ և կքննարկեն երկրում ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ