News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, և այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը կսկսի ռազմական գործողություններ։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիքի փրկության» շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Երբեմն ասում են, որ եթե Նիկոլը գնա և ուրիշները գան, վերսկսվելու է պատերազմը: Ոչ, ո՞վ է այս բանակով վերսկսելու պատերազմը: Նախ ասեմ, որ Հայաստանը և Արցախը երբեք պատերազմ չեն նախաձեռնել: Բայց, եթե պատերազմ եղել է, մենք կարողացել ենք ջարդել ու գնալ առաջ՝ մինչև վերջին պատերազմը: Նույն էլ պետք է լինի հետագայում: Մենք պատերազմ հրահրող չենք, բայց մենք դիմադրություն ենք ցույց տալու, թույլ չենք տալու, որ մեր շահերը ոտնահարեն: Բանակը վերականգնելու համար առնվազն 2-3 տարի պետք է, և այդ ընթացքում չկա որևէ հիմար, որը կսկսի ռազմական գործողություններ: Բանակ պետք է ունենաս, որից կվախենան, առանց դրա պետություն լինել չի կարող»,- նշեց նա։

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ Հայաստանը վերջին ու կես տարում սխալ դիվանագիտություն է վարել Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ՝ մասնավորապես Ռուսաստանի եւ նրա ղեկավարի արժանապատվությունը գրգռելով, Չինաստանի դեմ ուղղված ալյանս ստորագրելով։

«Այս ամենը արվում էր, որ դուր գայինք ԱՄՆ-ին, բայց ի՞նչ շահեցինք՝ ոչինչ, կորցրեինք ամեն ինչ, ուրիշի խաղի խաղալիք դարձանք։ Հիմա Թուրքիան տանում է ագրեսիվ քաղաքականություն Միջերկրական ծովի էներգետիկ ռեսուրսների վերաբերյալ։ Թուրքիայի թշնամին էլ մեր բարեկամը պետք է լինի ոչ թե որովհետեւ մենք թուրքերին չենք սիրում, այլ քաղաքական մաթեմատիկան է պահանջում այդ բանը»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 16-ին Վազգեն Մանուկյանն ու Շարժման ներկայացուցիչները կայցելեն Վանաձոր, որտեղ կհանդիպեն վանաձորցիների հետ և կքննարկեն երկրում ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ