News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հին ասացվածք կա, որ հարսանիքին հարսնացուն պետք է հագնի «մի հին, մի նոր, մի փոխառնված, մի կապույտ բան»: Նման փոխաբերությամբ կարելի է նկարագրել ԱՄՆ-ի քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ այն բանից հետո, երբ հունվարի 20-ին Ջո Բայդենը կստանձնի նախագահի պաշտոնը, Ahval-ի համար «ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններ. մի հին, մի նոր եւ մի փոխառնված բան» հոդվածում գրում է Էդվարդ Սթեֆորդը:

«Մենք կարող ենք նաեւ առանց կապույտի: Ամերիկյան ԶԼՄ-ները ընտրական քարտերի վրա օգտագործում են կապույտը գույնը, որպեսզի ներկայացնեն Դեմոկրատական կուսակցությունը, իսկ կարմիրը՝ Հանրապետականը: ԱՄՆ արտաքին քաղաքականությունն այժմ կապույտ է, ինչպես Դեմոկրատական կուսակցությանը:

Որո՞նք են առավել ազդեցիկ հին տարրերը, որոնք կշարունակեն ձեւավորել Թուրքիայի հանդեպ ամերիկյան քաղաքականության հիմքը:

Նախ՝ աշխարհագրությունը: Անկախ Բայդենի նոր թիմի վերաբերմունքից՝ Թուրքիայի աշխարհառազմավարական նշանակությունը շարունակում է մնալ անխուսափելի: Ուստի Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության ձեւակերպումը նշանակում է հասկանալ եւ հաշվի առնել տարածաշրջանային հարեւանների, հատկապես Իրանի, Ռուսաստանի եւ արաբական պետությունների հետ նրա հարաբերությունները: Այն դեպքում, երբ Իսրայելի հետ հարաբերություններն ամենակարեւորն են բացասական առումով, այսինքն՝ թուրք-իսրայելական դրական հարաբերությունները կարող են մի փոքր նպաստել թուրք-ամերիկյան հարաբերություններին, իսկ վատը կարող է վնասել շատերին:

Երկրորդ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան համարյա 70 տարի՝ մարդկային կյանքի չափ, ՆԱՏՕ-ի անդամ է, այժմ մենք նույնպես պետք է սա համարենք ինչ-որ հին եւ, եթե ոչ մշտական, ապա անորոշ բան: Նորընտիր նախագահ Բայդենը եւ նրա թիմը արդեն ցանկություն են հայտնել բարձրացնել ՆԱՏՕ-ի վարկանիշը ազգային անվտանգության ամերիկյան քաղաքականության մեջ: Դա կարող է ձեռնտու լինել Թուրքիային, բայց միայն այն դեպքում, երբ նա սկսի ավելի շատ համագործակցել այլ անդամների հետ (ՆԱՏՕ - խմբ.) եւ հրաժարվի ՆԱՏՕ-ի համերաշխությունը վնասող գործողություններից, ինչպիսիք են ռուսական С-400 հրթիռային համակարգերի գնումը, Հունաստանին, արեւելյան Միջերկրական ծովին հարվածներ հասցնելը եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին որպես հակառակորդների եւ մրցակիցների վերաբերվելը:

Սա մեզ բերում է ՆԱՏՕ-ի հետ այս երկիմաստ հարաբերությունների սկիզբին՝ մեր երրորդ հին եւ շարունակական տարրին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Էրդողանը Թուրքիայի արտաքին հարաբերությունները ղեկավարում է քսան տարուց քիչ ավելի եւ կղեկավարի դրանք եւս մի քանի տարի...

Ի՞նչ նոր բան կա

Նախ, Թուրքիայի տնտեսական շահերը եւ դրան ուղեկցող քաղաքական շահերը դուրս են եկել նրա անմիջական տարածաշրջանից: Չնայած վերջին ժամանակներս տնտեսական դժվարություններին՝ Թուրքիայի կապը համաշխարհային տնտեսության հետ եւ դրանում նրա մասնակցությունը ավելի դինամիկ են դարձնում նրա հարաբերությունները ինչպես տարածաշրջանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գտնվող երկրների հետ:

Երկրորդ, շրջակա միջավայրը (կլիմայի փոփոխությունը) եւ գլոբալ առողջապահությունը (համավարակներ) ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա ավելի մեծ ազդեցություն կունենան Բայդենի վարչակազմի օրոք, քան նրա նախորդների կառավարման ժամանակ...

Երրորդ, Բայդենի շեշտադրումը մարդու իրավունքների վրա կնշանակի Թրամփի վարչակազմի կողմից խղճի եւ դավանանքի ազատության շեշտադրումից եւ մամուլի ազատության ու ԼԳԲՏ համայնքների իրավունքների համար ավելի մեծ մտահոգությունից հեռացում: Սակայն, չնայած այս առաջնահերթությունները կանդրադառնան թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, հատկապես վերջին չորս տարիների համեմատ, դժվար թե դրանք օրակարգում առաջնային լինեն:

Փոխառնված բա՞ն: Ինչպիսիսն կլինի Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության մասնաբաժինը:

Զգացմունքները կարեւոր են, բայց չպետք է գերակշռեն գործողությունների վրա: Բայդենը ֆիզիկական ատելություն է տածում Թրամփի հանդեպ, նա առաջվա պես կարծում է, որ 2016-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին ընտրություններ արժեցան, եւ նրան վրդովեցնում է Թրամփը...

Դրան գումարենք Բայդենի հավանական համոզմունքը, որ Թրամփն է հրահրել է հունվարի 6-ի անկարգությունները, հասկանալի կլիների, եթե նա մերժեր ու չեղյալ համարեր իր նախորդի արտաքին քաղաքական բոլոր նախաձեռնությունները՝ առանց դրանք դիտարկելու: Դա նույնպես մեծ սխալ կլիներ:

Նախ, չի կարելի հերքել արաբական պետությունների եւ Իսրայելի միավորելու համաձայնագրի հաջողությունը: ԱՄՆ նախկին պետքարտուղար Բիլ Բերնսը, որը նշանակվել է ԿՀՎ հաջորդ տնօրեն, դժկամորեն խոստովանել է, որ Թրամփի թիմն այս ոլորտում ջանքերի համար արժանի է գովասանքի։ Հաղորդվում է, որ Բայդենի կողմից նշանակված ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների հետ` Իսրայելի եւ արաբական բազմաթիվ պետությունների միջեւ հաշտեցման ջանքերի վերաբերյալ ամբողջական զեկույց ստանալու համար: Այս հաղորդագրությունները որպես ճշմարտություն ընդունելով՝ Թուրքիան ճիշտ կաներ աշխատել Իսրայելի եւ արաբական պետությունների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հետ հակասությունները վերացնելու ուղղությամբ, որոնց միջեւ վերջերս հարաբերություններ են զարգացել»,- գրում է Սթեֆորդը:

Երկրորդ, Բայդենի թիմի հանրային հանձնառությունը Միասնական գործողությունների համապարփակ ծրագրին (JCPOA) վերադառնալու հարցում, որը հայտնի է նաեւ որպես իրանական գործարք, գուցե հարկ լինի զսպել՝ հաշվի առնելով Իրանի շարունակական «չարամիտ» պահվածքը իր սահմաններից ներս եւ դրա սահմաններից դուրս, նշում է հեղինակը:

Բացի այդ, ըստ հոդվածի հեղինակի, Թրամփը վերջապես պատժամիջոցներ է ստորագրել Թուրքիայի դեմ Ռուսաստանից С-400 հրթիռային համակարգ գնելու համար: Հաշվի առնելով դեմոկրատ սենատորների թիվը, ովքեր հանդես են եկել պատժամիջոցների կիրառման օգտին, Բայդենը կշարունակի հավատարիմ մնալ այս կուրսին, այսինքն՝ նա ոչ կվերացնի, ոչ էլ կխստացնի պատժամիջոցները:

«Որպես արդյունք, մենք կարող ենք ասել, որ Բայդենը բախվում է թուրք-ամերիկյան հարաբերությունների բոլորովին այլ ենթատեքստի, քան նրա անմիջական եւ նախկին նախորդները: Առանցքային տարրերը՝ աշխարհագրությունը, տնտեսական աճը եւ քաղաքական ղեկավարությունը մնում են տեղում, բայց Թուրքիան եւ նրա տարածաշրջանը այնքան լավ չեն կառուցված, որքան այն ժամանակ, երբ Բայդենը փոխնախագահ էր: Ամենակարեւորը, Էրդողանի հետ չափազանց շատ անձնական քաղաքական նախաձեռնություններում Թրամփի արածներից ամեն ինչ չէ, որ պետք է վերացվի առանց մանրամասները հաշվի առնելու: Անհրաժեշտ է անհապաղ մերժել երկու երկրներում արտաքին քաղաքականության ձեւակերպումը՝ հիմնված անձնական զգացմունքների եւ նախասիրությունների, այլ ոչ թե ազգային շահերի խոհուն սահմանման վրա»,- ամփոփում է Ստեֆորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ