News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանում հիմա տարբեր երկրների բազմաթիվ լրտեսական ցանցեր կան, այդ թվում՝ Թուրքիայի: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիքի փրկության» շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Նրանք սողոսկում են իշխանության մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվո՞ւմ է դրանով: Լուրջ կազմակերպությանը, որը պետք է պաշտպաներ մեր երկիրը ներսից, օգտագործում են զուտ մանր քաղաքական խնդիրներ լուծելու համար: Առանց ամուր ազգային անվտանգության ծառայության երկիրը ներսից ապահով լինել չի կարող: Դրսի ֆոնդերով սնվող կազմակերպություններ, որոնք փող են ստանում, համապատասխան հոգեբանություն սրսկում մեր երիտասարդներին և դարձնում իրենց ծառան: Եվ այդ ծառաները այժմ իշխանության մեջ են: Փաշինյանն ունի թիմ, և դա «Իմ քայլը չէ». մի 20 հոգի, հիմնականում՝ օտարերկրյա լրտեսներ, որոնք հայ ազգին ոչ հարիր ծրագրեր ունեն»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ ժամանակավոր կառավարությունը պետք է արագորեն վերականգնի Ազգային անվտանգության ծառայության աշխատանքները:

«Օրենքներ պետք է ընդունվեն, թե միայն ինչպիսի ֆինանսավորմամբ կազմակերպություններ այստեղ կարող են աշխատել»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարը նաեւ պայքար է երկրի անվտանգության համար, բայց դե պետք է կատարվի սիստեմատիկ «ոչ թե խաբելով մարդկանց, որ ես այդ փողերը պետք է վերցնեմ, բերեմ, ձեզ տամ»։

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ ընտրությունների ժամանակ հասարակությունը պետք է առաջնորդվի մի քանի կարևոր ցուցանիշներով:

«Առնվազն բարձրագույն կրթություն ունենալը: Աշխատանքային փորձը, որպեսզի գնահատես՝ ինքը նախկինում ինչպես է աշխատել, նոր պետության ղեկը տաս: Պետք է անկեղծ լինի, և դա պետք է ապացուցված լինի իր կյանքով: Նիկոլ Փաշինյանն ամենակոռումպացված թղթակիցներ, և բոլոր թղթակիցները գիտեին այդ մասին: Եվ ես մեղադրում եմ այդ թղթակիցներին, որ երբ Նիկոլ Փաշինյանը ընտրվում էր կոռուպցիայի դեմ պայքարելու համար, չասացին այդ մասին: Եվ նաև մարդ պետք է լինի, որը նվիրված կլինի իր ժողովրդին և պետությանը: Եթե մենք չփոխենք իշխանությունը, ուրեմն՝ Հայաստանը դատապարտված է: Նոր կառավարությանը ոչ մեկը չպետք է զլանա քննադատել: Եվ մեկ տարուց կլինեն ընտրություններ»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հունվարի 16-ին Վազգեն Մանուկյանն ու Շարժման ներկայացուցիչները կայցելեն Վանաձոր, որտեղ կհանդիպեն վանաձորցիների հետ և կքննարկեն երկրում ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ