News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պատերազմի ընթացքում, երբ զինվորականությունը տեսավ, որ երկրի ղեկավարը դավաճանական ճանապարհով է գնում, պետք է հեղաշրջում աներ: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիքի փրկության» շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Մենք լավ սպաներ ունենք: Վերջին ժամանակներում գեներալի մեդալներն ու կոչումները սկսեցին տրվել որպես պարգևատրում նվիրվածության համար՝ ոչ թե պետությանն այլ ինձ, այսինքն՝ կաշառքի պես մի բան դարձավ: Եվ, իսկապես, գուցե որոշ գեներալներ անարժան էին, բայց մեր զինվորականությունը արժանիքներ ունի: Այսպիսի երկրներում, երբ պատերազմում պարտություն է լինում, և զինվորականություն տեսնում է, որ երկրի ղեկավարը սխալ հրամաններ է տալիս կամ դավաճանական ճանապարհով է տանում, լինում է հեղաշրջում, զինվորականությունը վերցնում է իր ձեռքը իշխանությունը: Եվ ես կարծում եմ, որ մեր երկրում այն վիճակն էր, որ դա պետք էր անել: Ես այդ մասին ասում էի նաև պատերազմի ընթացքում»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Ավելի վաղ հատնել էինք, որ հունվարի 16-ին Վազգեն Մանուկյանն ու Շարժման ներկայացուցիչները կայցելեն Վանաձոր, որտեղ կհանդիպեն վանաձորցիների հետ և կքննարկեն երկրում ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։

Տպել
Ամենաշատ