News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ընթացքում Ճապոնիայում ինքնասպանությունների մակարդակը բարձրացել է 16%-ով, հատկապես կանանց եւ երեխաների շրջանում, նույնիսկ չնայած առաջին ալիքի ընթացքում ինքնասպանությունների թվի որոշակի նվազմանը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով հետազոտության տվյալներին:

Նախորդ տարվա հուլիսից հոկտեմբեր ինքնասպանության մակարդակը 16%-ով ավելացել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ փետրվար-հունիս ամիսներին ինքնասպանության մակարդակի 14% անկում է գրանցվել՝ ըստ Հոնկոնգյան համալսարանի եւ Տոկիոյի քաղաքային ինստիտուտի հետազոտության արդյունքների:

«Ի տարբերություն նորմալ տնտեսական պայմանների, այս համավարակն անհամաչափորեն ուժեղ է ազդում երեխաների, դեռահասների եւ կանանց (հատկապես տնային տնտեսուհիների) հոգեբանական առողջության վրա»,- ուրբաթ օրը Human Human Behavior ամսագրում հրապարակված հետազոտության մեջ գրում են հետազոտության հեղինակները:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ինքնասպանությունների մակարդակի նվազման վրա ազդել են այնպիսի գործոններ, ինչպիսիք են պետական սուբսիդիաները, աշխատանքային ժամերի կրճատումը եւ դպրոցների փակումը:

Սակայն նվազումը հետադարձ ազդեցություն է ունեցել՝ կանանց շրջանում ինքնասպանությունների մակարդակը աճել է 37%-ով, որը մոտ հինգ անգամ ավելին է, քան տղամարդկանց շրջանում, քանի որ ձգձգված համավարակը վնաս է հասցրել արդյունաբերության այն ոլորտներին, որոնցում գերակշռում են կանայք՝ ավելացնելով աշխատող մայրերի ծանրաբեռնվածությունը՝ այն դեպքում, երբ ընտանեկան բռնությունն աճել է, ասվում է զեկույցում:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2016-ի նոյեմբերից մինչեւ 2020-ի հոկտեմբեր կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ երեխաների շրջանում ինքնասպանությունների մակարդակը աճել է 49%-ով, ինչը համընկնում է ամբողջ երկրում դպրոցների փակմանը հաջորդող ժամանակահատվածին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ