News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Արտաշատում միջքաղաքային տրանսպորտի գինը բարձրացել է, սակայն որակը մնացել է նույնը: Այս մասին այսօր` հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տրասնպորտի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներից մեկը:

«Մեր պահանջում  ենք նախարարությունից, որպեսզի անցկացնի մոնիթորինգ եւ պարզի ինչպես է անցկացվել մրցույթը, որ այս անորակ ավտոբուսները մրցույթում հաղթել են, քանի որ դրանք 6-7 տարի հետո պիտանի չեն լինի շահագործման: Գինը թանկացել է, սակայն ավտոբուսները չեն տաքացվում, դռները նորմալ չեն փակվում, աթոռները կատրված են»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցները պահանջում են գնի բարձրացման դեպքում բարձրացնել նաեւ որակը, հակառակ դեպքում չբարձրացնել գները:

Նշենք, որ տրանսպորտի գները բարձրացել են 250-300 դրամով:

Տպել
Ամենաշատ