News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, շաբաթ օրը հաղորդել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Պետությունների ղեկավարները քննարկել են Աղդամում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի աշխատանքի առաջիկա մեկնարկը` նշելով, որ կենտրոնի գործունեությունը ծառայելու է երկարաժամկետ խաղաղության ապահովմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ալիեւը Էրդողանին տեղեկացրել է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացվող վերակառուցման աշխատանքների մասին՝ «գոհունակություն հայտնելով այս գործընթացում թուրքական ընկերությունների ակտիվ մասնակցության համար»: «Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ադրբեջանին: Նախագահ Ալիեւը երախտագիտություն է հայտնել դրա համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հունվարի 15-ին հայտարարել է, որ դիտորդական կենտրոնում կծառայեն Ռուսաստանից եւ Թուրքիայից 60-ական զինվորականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ