News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում ուժի մեջ է մտել նոր պարետային ժամը, որը սահմանվել է կորոնավիրուսի հետ կապված, հայտնում է Reuters-ը:

Երկրում ավելի քան 70 000 մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ, իսկ այժմ Ֆրանսիան աշխարհում յոթերորդ տեղն է զբաղեցնում զոհերի թվով:

Կառավարությունը հատկապես անհանգստացած է Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնաբերված ավելի վարակիչ շտամով, որն այժմ կազմում է նոր դեպքերի մոտ 1%-ը:

Պարետային ժամը գործում է ժամը 18-ից առավոտյան 6-ը: Բացի այդ, երկուշաբթի օրվանից սկսած ովքեր գալիս են Ֆրանսիա ոչ Եվրամիության տարածքից, ստիպված կլինեն ցույց տալ COVID-19-ի բացասական արդյունք եւ պահպանել ինքնամեկուսացումը ժամանելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում:

«Այս միջոցառումներն անհրաժեշտ էին՝ հաշվի առնելով առկա իրավիճակը: Չնայած իրավիճակը վատթարանում է, այն համեմատաբար ավելի լավ է, քան մեզ շրջապատող շատ երկրներում, բայց ես դրանք ընդունեցի, քանի որ ենթատեքստը, մասնավորապես՝ վիրուսի էվոլյուցիայի հետ կապված, նշանակում է, որ մենք պետք է չափազանց զգոն լինենք»,- իր խոսքում ասել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը։

Ամենօրյա վարակների թիվը հասել է մոտավորապես 20 000-ի, բայց հիվանդանոցներ եւ, մասնավորապես, վերակենդանացման բաժանմունքներ ընդունվողների թիվը շարունակում է կայուն աճել: Կառավարությունը նաեւ քննադատության է ենթարկվել պատվաստանյութի բաշխման դանդաղ տեմպերի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ