News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր ֆեսբուքան էջում պատասխանել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրառմանը:

«Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը:

Փաստը հրապարակված է, առաջարկում եմ փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը և ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է դարձել Հայաստանի ԱԱԾ գործակալ:

Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա:

Հ.Գ. ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»:

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ավելի վաղ աղմկահարույց հայտարարություն էր արել, հայտնելով որ Հայաստանի Հանրապետության համար երկու պաշտոնյա Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ