News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը մի քանի ժամով գերեվարվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում Գասպարյանը պատմում է՝ գերեվարվել է արոտավայրում անասուն արածեցնելիս:

Արա Գասպարյանը պատմում է, որ սահմանները գծված չեն եղել, եւ ադրբեջանական զինվորականի կողմից գերեվարվելու հետո վերջինս նրան առաջարկել է շրջել տարածքում և ապացուցել, որ Գասպարյանը խախտել է սահմանը:

«Տարան Վազգենաշենի դպրոցի շենք, 1 ժամ պահեցին, հետո աչքերս կապեցին ու մոտ մի ժամ մեքենայով գնացինք մի կաբինետ, որտեղ աչքերս բացեցին»,-ասում է Գասպարյանը:

Արա Գասպարյանը մի քանի ժամ հարցաքննվելուց հետո հանձնվել է ռուս խաղաղապահներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ