News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը քննադատել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի եւ Վրաստանի հնարավոր անդամակցման մասին քննարկումները՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը տեղի է ունեցել արեւելքում Հյուսիսատլանտյան միության ընդլայնման քաղաքականության կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շաբաթ Der Spiegel շաբաթաթերթի հրապարակած հարցազրույցում Շրյոդերը հիշել է, որ կանցլերի պաշտոնավարման տարիներին (1998-2005 թթ.) Արեւելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ անդամակցել են ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին: Նրա խոսքով՝ «դա նրանց իրավունքն էր»: «Սակայն դրանով ամեն ինչ չի ավարտվել, քանի որ սկսվել են քննարկումները նախ Ամերիկայի կողմից այն մասին, որ Վրաստանն ու Ուկրաինան ընդգրկվեն ՆԱՏՕ-ի կազմում: Դա կլիներ Ռուսաստանի դեմ շրջափակման ռազմավարություն»,-համարում է նախկին կանցլերը:

Արեւմուտքում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը համարում են միջազգային իրավունքի խախտում, ասել է Շրյոդերը: «Այդ եզրակացությունը պատճառների մասին հարցերին չի պատասխանում»,-հավելել է նա: «Եկեք պատկերացնենք, եթե Ուկրաինան իսկապես ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմի մեջ, ինչպես ցանկացել են ամերիկացիները: Այդ դեպքում Սեւ

աստոպոլը՝ Ռուսաստանի գլխավոր նավահանգիստներից մեկը, կհայտնվեր միության արեւմտյան տարածքում»,-ասել է Շրյոդերը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի նախագահներից եւ ոչ մեկը Ղրիմն Ուկրաինային չի վերադարձնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ