News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը, ստեղծելով «Սպուտնիկ V» պատվաստանյութը, ցուցադրել է ինքնուրույն դեղորայք ստեղծելու ունակությունը, որը կարող է հաղթահարել COVID-19 կորոնավիրուսի համավարակը: Այդ կարծիքն է հայտնել լրագրող Ֆեդերիկո Կուսկոն Le Monde Diplomatique թերթում հրապարակված հոդվածում:

Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները կասկածամտորեն եւ անտարբերությամբ են արձագանքել այդ դեղամիջոցի ստեղծմանը, հաղորդում է ՌԲԿ-ն:

Դրա պատճառը «ռուսական գիտական ավանդույթի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է», որը գոյություն ունի Արեւմուտքում, համարում է նա:

Հոդվածի հեղինակի պնդմամբ՝ այդ նախապաշարմունքից եւ աշխարհաքաղաքական շարժումներից բացի, կա պատմություն եւ փաստեր: Լրագրողը նշել է, որ ռուսական պատվաստանյութը ստեղծած ազգային կենտրոնը 1980-ականներից աշխատում է ադենովիրուսների հետ, որոնց հիման վրա ստեղծել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: «Աշխատանքի նպատակն է խթանել իմունային ռեակցիան եւ սովորեցնել օրգանիզմին պայքարել վարակի դեմ: Ավելի վաղ կենտրոնը մշակել էր Էբոլա վիրուսի եւ MERS-ի (մերձարեւելյան կորոնավիրուսային շնչառական ախտանիշ) դեմ պատվաստանյութերը»,-նշված է հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ