News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ «խորը հիասթափված է» Մեքսիկայի որոշմամբ երկրի պաշտպանության նախկին նախարար Սալվադոր Սիենֆուեգոսի գործով հետաքննությունը դադարեցնելու մասին, որին առաջադրվել էին մեղադրանքներ հզոր նարկոկարտելի հետ կապեր ունենալու առնչությամբ, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունում ընդգծել են, որ Սիենդուեգոսի նկատմամբ հետաքննությունը դադարեցնելու մասին որոշումը, որը հրապարակավ սատարել է նաեւ Մեքսիկայի նախագահ ՄԱնուել Լոպես Օբրադորը, սպառնում է ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ անվտանգության ոլորտում ռազմավարական հարաբերությունների լարվածությամբ:

Հիշեցնենք, որ Սիենֆուեգոսը, որը զբաղեցրել է Մեքսիկայի ՊՆ-ի պաշտոնը 2012-2018 թվականներին, ձերբակալվել է անցած տարվա հոկտեմբերին Լոս Անջելեսի օդանավակայանում ազդեցիկ նարկոկարտելի հետ կապեր ունենալու մեղադրանքով:

ԱՄՆ դատախազությունը փակել է նախկին նախարարի գործը՝ նրան հայրենիք վերադարձնելով այնտեղ մեղադրանքները հետաքննելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ