News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մի քանի դեմոկրատ նահանգապետեր քննադատել են Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ մեղադրելով առողջապահության ոլորտի մասնագետներին ենթադրաբար մոլորության մեջ գցելու համար COVID-19-ի դեմ պատվաստանյութերի պաշարը թաքցնելու առնչությամբ, հաղորդում է CNBC-ը:

Երեքշաբթի ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը հայտարարել է, որ կառավարությունը կսկսի դուրս գրել պատվաստանյութի դեղաչափերը, որոնք պահվում են «ֆիզիկական պահուստում», որպեսզի ապահովեն բավարար քանակությամբ մատակարարումները պատվաստանյութերի երկրորդ չափաբաժնի համար:

Pfizer եւ Moderna ընկերությունների թողարկած երկու պատվաստանյութերն էլ, որոնք հաստատված են դաշնային մակարդակում, ներարկվում են երկու դեղաչափով մի քանի շաբաթ միջակայքով:

Ուրբաթ Washington Post թերթը հաղորդել է, որ, չնայած Ազարի հայտարարությանը, պատվաստանյութերի այդպիսի դաշնային պաշար գոյություն չունի: Թերթը, հղում անելով նահանգի պաշտոնյաներին եւ դաշնային իշխանություններին, հայտարարել է, որ Թրամփի վարչակազմն արդեն սկսել է մնացած պատվաստանյութերի բաշխումը դեկտեմբերին:

Դեմոկրատ նահանգապետերը դժգոհություն եւ մտահոգություն են հայտնել այդ տեղեկատվության կապակցությամբ: Մասնավորապես, Օրեգոնի նահանգապետ Քեյթ Բրաունը մեղադրել է Դոնալդ Թրամփի վարչակազմին «պետական մասշտաբի խաբեության» մեջ:

Իր հերթին Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին հայտարարել է, որ վարչակազմը պետք է «անհապաղ պատասխան տա այդ խաբեության համար»:

«Ես ցնցված եմ, որ մեզ խաբել են եւ չկա ազգային պահուստ»,-իր հերթին գրել է Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը թվիթերյան իր էջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ