News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կիրակի զինված անձինք կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ Քաբուլի հյուսիսում, ինչի հետեւանքով զոհվել է Աֆղանստանի Գերագույն դատարանի երկու կին դատավոր, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Գերագույն դատարանի մամուլի ծառայությանը:

Աֆղանստանի Գերագույն դատարանի մամուլի քարտուղար Ահմադ Ֆախիմ Քավիմը հայտնել է, որ հրաձիգների զոհերը կին դատավորներ են, սակայն նա չի նշել նրանց անունները:

Դեռեւս ոչ մեկը չի ստանձնել պատասխանատվություն տեղի ունեցածի համար, իսկ «Թալիբան» արմատական շարժումը հերքում է հարձակման մեջ իր մասնակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ