News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«ՄԻՐ» միջազգային հումանիտար հիմնադրամը ներդնում է նոր ստարտափ նախագծեր Հայաստանում, հայտարարել են հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Հիմնադրամի ղեկավարը որոշում է կայացրել Ռուսաստանի եւ Հայաստանի տարածքում քաղաքացիների համար զբոսաշրջությունը զարգացնելու շուրջ: Զբոսաշրջությունն ապահովում է միլիոնավոր մարդկանց համար գոյատեւման միջոցը, իսկ միլիարդավոր մարդկանց հնարավորություն է տալիս ըստ արժանվույն գնահատել մշակութային արժեքները Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաեւ բնության հարստությունը:

10 տարվա ընթացքում հիմնադրամը պարբերաբար զարգացնում է հայ-ռուսական հարաբերությունները բոլոր մակարդակներում: Ներկայում աշխատանքներ են ընթանում Արարատի մարզի Երասխ գյուղում «Հիշատակի բլուր» հուշահամալիրը կառուցելու ուղղությամբ, որը նվիրված է 2020 թվականին Մի-24 ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված ռուս օդաչուների հիշատակին:

«Զբոսաշրջությունը վերականգնելու հարցում հիմնական դերը կխաղան նորարարություններն ու թվայնացումը, տեղական արժեքների օգտագործումն ու արժանապատիվ աշխատատեղերի ստեղծումը բոլորի, հատկապես, երիտասարդների, կանանց եւ հասարակությունում առավել խոցելի խմբերի ներկայացուցիչների համար: Այդ նպատակով մեր հիմնադրամը կուղղի բոլոր ջանքերը նոր մոդելի ստեղծման համար, որը կնպաստի հայ-ռուական գործընկերային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ գիտականորեն հիմնավորված քաղաքականության իրականացմանը»,-նշել է հիմնադրամի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը:

Հայաստանում կանանց, գյուղական համայնքների եւ այլ պատմականորեն մարգինալացված խմբերի համար զբոսաշրջությունն ինտեգրման, իրավունքների ու հնարավորությունների, ինչպես նաեւ եկամուտ ստանալու միջոց է: Զբոսաշրջության շնորհիվ հնարավոր կդառնա ծառայություններ մատուցել երկրի հեռավոր շրջաններում, ապահովել տնտեսական աճ գյուղում, ապահովել մասնագիտական վերապատրաստման եւ աշխատատեղերի հասանելիություն, ինչպես նաեւ փոխել հասարակության կողմից երկրների բնության եւ մշակութային ժառանգության մասին ընկալումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ