News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սինգապուրի իշխանությունները որոշել են խստացնել երկիր մուտք գործելու կանոնները COVID-19-ի պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, կորոնավիրուսի նոր շտամերի տարածման եւ աշխարհում կորոնավիրուսային վարակի շուրջ իրավիճակի վատթարացման կապակցությամբ իշխանությունները սահմանում են սահմանամերձ հսկողության լրացուցիչ միջոցներ երկրում բոլոր ժամանողների համար:

Նախարարությունում նշել են, որ հունվարի 25-ից բոլոր ժամանողները (ներառյալ Սինգապուրի քաղաքացիներն ու կացության իրավունք ունեցող օտարերկրացիները) պետք է հանձնեն COVID-19-ի ՊՇՌ թեստ Սինգապուր ժամանելուն պես:

Բացի այդ, հունվարի 31-ին, ժամը՝ 23:59-ից, երկիր ժամանողները պետք է ձեռք բերեն զբոսաշրջային ապահովագրություն COVID-19-ի կապակցությամբ հոսպիտալացման ու բուժման ծախսերը փոխհատուցելու համար Սինգապուրում 22.6 հազար դոլար նվազագույն ծածկողականությամբ:

Ինչպես նշել են Սինգապուրի առողջապահության նախարարությունում, ավելի վաղ սահմանված մուտքի կանոնները նույնպես պահպանվում են: Այսպես, օտարերկրյա քաղաքացիները կամ հանրապետության բնակիչները, որոնք վերջերս այցելել են վարակման բարձր մակարդակով երկրների կամ շրջաններ, պետք է հանձնեն կորոնավիրուսի ՊՇՌ թեստ ոչ շուտ, քան թռիչքից 72 ժամ առաջ: Ժամանելուն պես նրանք պետք է պահպանեն երկշաբաթյա կարանտին եւ ինքնամեկուսացումից հետո պարտադիր հանձնեն կորոնավիրուսի թեստ:

Նախարարությունում ընդգծում են, որ կորոնավիրուսի ՊՌՇ թեստավորումն արագացնելու համար Սինգապուրի օդանավակայանում ճանապարհորդներին հորդորում են գրանցվել հարթակ-ում եւ վճարել կանխավճար թեստի համար նախքան թռիչքը դեպի Սինգապուր: COVID-19-ի թեստն արժե 120 դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ