News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ամբողջ տարածքում կիրակի նահանգների կապիտոլիումների մոտ են հավաքվել իրավապահ մարմինների աշխատակիցներ՝ ցույցերի սպասումով, որոնք մինչեւ հիմա նրգրավել են Թրամփի միայն փոքրաթիվ կողմնակիցների, հայտնում է Reuters-ը: 

Ավելի քան 10 նահանգներ զինված ցույցերի մասին ՀԴԲ նախազգուշացումից հետո ներգրավել են Ազգային գվարդիայի զորքերին կապիտոլիումների անվտանգության ապահովման համար:

Անվտանգության ծառայության աշխատակիցները խոշոր ցույցեր էին սպասում կիրակի, քանի որ հակակառավարական շարժումը մի քանի շաբաթ առաջ հենց այդ ժամանակ էր ծրագրել ցույցեր անցկացնել բոլոր 50 նահանգներում:

Ընդ որում՝ պատրաստության են բերվել այն նահանգների մայրաքաղաքները, որտեղ իր պաշտոնից հեռացող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քվեարկության ժամանակ խարդախության վերաբերյալ մեղադրանքներ էր ներկայացրել:

Սակայն կեսօրին փողոցներ է դուրս եկել միայն ցուցարարների փոքր խումբ՝ իրավապահ մարմինների եւ լրատվամիջոցների աշխատակիցների շատ ավելի մեծաթիվ բազմությամբ:

Թրամփի մի քանի կողմնակիցներ հավաքվել են Փենսիլվանիայի Հարիսբուրգում:

Մոտ 10 ցուցարարից կազմված եւս մեկ ոչ մեծ խումբ, որոնցից ոմանք զինված էին, կանգնած է եղել Լանսինգում Միչիգանի Կապիտոլիումի մոտ:

Ատլանտայում իրավապահ մարմինների մի քանի հարյուր աշխատակիցներ եւ Ազգային գվարդիայի զինվորներ կանգնած էին Ջորջիայի պետական տան շուրջը: Կապիտոլիումի տարածքը պաշտպանում էին շղթաներով պատնեշները եւ ցեմենտե պատվարները, իսկ ոչ հեռու գտնվում էին բազմաթիվ զրահամեքենաներ:

Որոշ նահանգներում, ներառյալ Փենսիլվանիան, Տեխասը եւ Կենտուկին, հանրության համար Կապիտոլիումի տարածքը փակելու քայլեր են ձեռնարկվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ