News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2020 թվականին Չինաստանի տնտեսական աճի տեմպերը նոր կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության ֆոնին վերջին ավելի քան 40 տարում նվազագույնն են եղել՝ կազմելով 2,3 տոկոս: Այս մասին երկուշաբթի հայտնել է Չինաստանի պետական վիճակագրական վարչությունը:

Մամուլի ասուլիսում տարածված զեկույցում հստակեցվում է, որ Չինաստանի տնտեսության վերականգնմանը զուգահեռ ՀՆԱ աճը IV եռամսյակում կազմել է 6,5 տոկոս: 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին համապատասխան ցուցանիշը կազմել էր 6 տոկոս, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ անցած տարում Չինաստանի տնտեսության ծավալները գերազանցել են 101,59 տրլն յուանը (ընթացիկ փոխարժեքով շուրջ 15,66 տրլն դոլար): Նշված ժամանակահատվածում ագրարային հատվածը մեծացել է 3 տոկոսով, մինչեւ 7,77 տրլն յուան (մոտ 1,19 տրլն դոլար), արդյունաբերությունը՝ 2,6 տոկոսով, մինչեւ 38,42 տրլն յուան (5,92 տրլն դոլար), սպասարկման ոլորտը՝ 2,1 տոկոսով, մինչեւ 55,39 տրլն յուան (8,54 տրլն դոլար):

Չինաստանի ՀՆԱ աճի տեմպերն աստիճանաբար նվազում են: 2017 թվականին այն կազմել է 6,8 տոկոս, 2018-ին նվազել է մինչեւ 6,6 տոկոսի, իսկ 2019-ին, երբ երկրի տնտեսության ծավալը կազմել է 98,65 տրլն յուան (շուրջ 15 տրլն դոլար), մինչեւ 6 տոկոսի: Դինամիկան 2020 թվականի ցուցանիշից ցածր է եղել վերջին անգամ 1976 թվականին, այդ ժամանակ այն կազմել էր մինուս 1,6 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ