News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը կսպասի հետախուզության հարցերով իր խորհրդականների խորհուրդներին, թե արժե՞ արդյոք նախագահ Դոնալդ Թրամփին գաղտնի տեղեկատվություն հայտնել պաշտոնից հանրապետականի հեռանալուց հետո: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Ռոն Քլեյնն այն բանից հետո, երբ ազգային հետախուզության նախկին գլխավոր փոխտնօրեն Սյու Գորդոնը հոդված է գրել, որում առարկում է Թրամփի հետ նման տեղեկատվության փոխանկմանը այն բանից հետո, երբ նա նախագահի պաշտոնը կթողնի, փոխանցում է Reuters-ը:

«Մենք անպայման կխորհրդակցենք Բայդենի վարչակազմում հետախուզության ոլորտի մասնագետների հետ... եւ կգործենք այդ խորհուրդներին համապատասխան»,- ասել է Քլեյնը:

Գորդոնի խոսքով՝ ցանկացած նախկին նախագահ արտաքին հետախուզության թիրախում է, բայց Թրամփը «կարող է արտասովոր խոցելի լինել չարամիտների համար», ի թիվս այլոց՝ հաշվի առնելով արտասահմանում նրա գործնական շահերը:

Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեի նախագահ, Դեմոկրատական կուսակցությունից Ադամ Շիֆը ավելի անկեղծ է եղել. «Ես չեմ կարծում որ նրան (Թրամփին) դա կարելի է վստահել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ