News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս տարի Ավստրալիայի միջազգային սահմանները, քիչ հավանական է, որ կբացվեն ճանապարհորդների համար: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության քարտուղար Բրենդան Մըրֆին:

«Կարծում եմ՝ այս տարի մենք սահմանային էական սահմանափակումներ կանցկացնենք: Եթե նույնիսկ պատվաստվի մեր բնակչության զգալի մասը, մենք չգիտենք՝ կկանխի դա վիրուսի փոխանցումը, թե՝ ոչ»,-ասել է նա ABC-ի հետ զրույցում:

Ավստրալիայի սահմանները փակվել են արտասահմանցի այցելուների համար 2020 թվականի մարտից: Արդյունքում տասնյակ հազարավոր ավստրալացիներ մնում են արտերկրում, իսկ վերադարձող ճանապարհորդները պետք է վճարի մոտ 3000 ավստրալական դոլար (2300 դոլար) հյուրանոցի համար 14 օրվա համար:

Երկիրը հասանելիություն է ստացել ինչպես Pfizer-ի, այնպես էլ Oxford / AstraZeneca-ի պատվաստանյութերի նկատմամբ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ