News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը նախատեսում է արգելել 9 մլրդ դոլար արժողությամբ Keystone XL նավթատարի կառուցման նախագծի թույլտվությունը՝ որպես նախագահի պաշտոնում իր առաջին հրամաններից մեկը, հայտնում է Reuters-ը:

Նախագահ Դոնալդ Թրամփը խողովակաշարի կառուցումը դարձրել էր իր նախագահական մրցարշավի գլխավոր խոստումը: Բայդենը, որի երդմնակալությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին, Օբամայի վարչակազմում փոխնախագահն էր, երբ այն նախագիծը մերժեց որպես կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի իր ջանքերին հակասող:

ԱՄՆ-ում Կանադայի դեսպանը հայտարարել է, որ կշարունակի նախագիծն առաջ մղել, որը, նրա կարծիքով, համապատասխանում է երկու երկրների բնապահպանական ծրագրերին: «ԱՄՆ-ի համար կլիմայի փոփոխության դեմ պայքարում ավելի լավ գործընկեր չկա, քան Կանադան, քանի որ մենք միասին աշխատում ենք կանաչ գոտու անցնելու ուղղությամբ»,- հայտարարել է Կանադայի դեսպան Քիրսթեն Հիլմանը:

Կանադայի Ալբերտա նահանգից Նեբրասկա նավթի փոխադրման ծրագիրը դանդաղել էր Միացյալ Նահանգներում իրավաբանական խնդիրների պատճառով: Այն նաեւ բախվել էր շրջակա միջավայրի պաշտպանների հակազդեցությանը:

Ալբերտայի վարչապետ Ջեյսոն Քենինը «Թվիթերում» հայտարարել է, որ նախագծի չեղարկումը կհանգեցնի աշխատատեղերի կրճատման, ԱՄՆ-ի եւ Կանադայի միջեւ հարաբերությունների թուլացման եւ կխափանի ԱՄՆ ազգային անվտանգությունը, քանի որ Միացյալ Նահանգները ՕՊԵԿ նավթի ներմուծումից ավելի կախված կդառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ