News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սփյուռքի կրթօջախներին դասագրքերի եւ այլ ուսումնական գրականության տրամադրման բյուջետային ծրագրի շրջանակում 2020 թ.-ին  տրամադրել է 26460 կտոր գիրք:

Գրքերը տրամադրվել են սփյուռքի 11 երկրների 30 դպրոցների: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համաձայնությամբ 13290 կտոր դասագիրք եւ մեթոդական գրականություն առաքվել է Վրաստանի՝ հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցներ:

 Ռուսաստան է առաքվել 8055 կտոր գիրք, Գերմանիա՝ 430, ԱՄՆ՝ 955, Իսպանիա՝ 600, Ֆրանսիա՝ 215, Իսրայել՝ 624, Ավստրիա՝ 180, Իռլանդիա՝ 80, Լեհաստան՝ 213, Ուկրաինա՝ 690: Ամբողջությամբ բավարարվել է 1-7-րդ դասարանների մայրենիի, հայոց լեզվի եւ հայ գրականության դասագրքերի պահանջարկը:

Աջակցությունը լինելու է շարունակական. 2021 թ. կապահովվեն 1-ին եւ 8-9-րդ, 2022 թ.-ին՝ 1-ին եւ 10-11-րդ դասարանների համար նախատեսված դասագրքերն ու մեթոդական ձեռնարկները:       

Նույն ծրագրի շրջանակում նախատեսվել է տպագրության ներկայացնել «Հայ մշակույթի պատմության ակնարկ» ձեռնարկը: Այն էլեկտրոնային ձեւաչափով կներկայացվի մասնագիտական հաստատություններին եւ սփյուռքի կրթօջախներին՝  քննարկելու եւ դրա ընթացքում հնչած կարծիքներն ու դիտողությունները հաշվի առնելու նպատակով:

Տպել
Ամենաշատ