Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով երթեւեկությունն անվտանգ է: Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են իրենց տներ փախստականների վերադարձը: Երեւանից ավտոբուսներով Ստեփանակերտ է տեղափոխվել 189 փախստական: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրեր են արդեն վերադարձլ ընդհանուր 49 827 փախստականներ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Կատարվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ 23 դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: