News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահն ամենօրյա ռեժիմով շարունակում են ատելություն քարոզել Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ: Դա հայերի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության ակնհայտ դրսեւորում է: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարությունը երկու ամիս առաջ իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ բոլոր տեսակի խտրականության վերացման հարցով Կոնվենցիայի շրջանակում: «Այդ գործընթացի էությունն այն է, որ հայերի նկատմամբ խտրականությանը պետք է վերջ դրվի: Դա մեր կառավարության կարեւորագույն քայլն է, եւ մենք դրան սատարում ենք»,-նշեց պատգամավորը:

Այնուամենայնիվ, Սիմոնյանը նկատեց, որ կառավարության եւ «Իմ քայլի» ներկայացուցիչները տարբեր հանրային քննարկումների շրջանակում անթույլատրելի արտահայտություններ եւ այնպիսի հայտարարություններ են իրնց թույլ տալիս, որոնք հակասում են իրավական գործընթացին:

Նրա կարծիքով՝ այդ ամենը մի օր կօգտագործվի հայկական կողմի դեմ: «Այդ հարցը պետք է բարձրացվի ՄԱԿ-ի միջազգային իրավական դատարանում: Սակայն երբ կառավարության ներկայացուցիչը կամ իշխող դաշինքի պատգամավորը հայտարարում է, որ մենք պետք է բարեկամական հարաբերություններ հաստատենք Ադրբեջանի հետ, բացենք ճանապարհները, առեւտուր սկսենք, գումար վաստակենք, այդ ամենը հակասում է դատական գործընթացին եւ շուտով կօգտագործվի մեր դեմ: Ես արդեն չգիտեմ՝ ինչպես բացատրել: Ես չէի ցանկանում այդ մասին խոսել ամբիոնից, սակայն դուք ինձ ստիպեցիք: Դա այն չէր, ինչի մասին պետք է խոսվեր ամբիոնից, սակայն ես ընդամենը ցանկանում էի, որպեսզի դուք հասկանայիք ձեր գործողությունների բոլոր հետեւանքները»,-ասաց Սիմոնյանը՝ դիմելով խորհրդարանական մեծամասնությանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ