News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատոր Անգուս Քինգը նախագահ Թրամփի կողմից հեռանալուց հետո գաղտնի տեղեկությունների հրապարակման հնարավորությունը համարել է «լուրջ սպառնալիք», փոխանցում է The Hill-ը:

Քինգը, որը հետախուզության հարցերով կոմիտեի անդամ է, նշել է, որ սովորաբար հետախուզության բրիֆինգներ անցկացվում են նախկին նախագահների համար՝ ի նշան քաղաքավարության, այլ ոչ թե օրենքով: «Գոյություն ունի [Թրամփի կողմից] գաղտնի տեղեկությունների չկանխամտածված կամ կանխամտածված բացահայտման լուրջ վտանգ, որը կարող է սպառնալիքի տակ դնել աղբյուրներին եւ մեթոդները»,- ասել է Քինգը:

«Պատճառ չկա, որի համաձայն այդ տեղեկությունները նրան հարկավոր են... եւ ես կարծում եմ, հաշվի առնելով հետախուզական տեղեկությունների հետ նրա անկանոն վերաբերմունքի անցյալի պատմությունը, դա կարող է նոր նախագահի մհամար հեշտ լուծում լինել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ