News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մեր լրջագույն խնդիրների անունն է ընդդիմություն՝ խորհրդանական եւ ոչ խորհրդանական ընդդիմություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Այսօր ընդդիմությունն այս ամբիոնից հնչեցրեց տարբեր հայտարարություններ։ Մեր գործընկերներից մեկն ասաց, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ. այո՛, ես հաստատում եմ, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ եւ այդ խնդիրների անունն ընդդիմություն է: Ընդդիմություն է խորհրդանական եւ ոչ խորհրդանական»,- ասաց Արփի Դավոյանը։

Արփի Դավոյանի կարծիքով՝ ընդդիմության ներկայացուցիչները շահարկում են հետպատերազմյան վիճակը, գերիների եւ Սյունիքի անվտանգության հարցը՝ խտացնելով գույները։

«Ընդդիմության ներկայացուցիչներն այն մարդիկ են, որոնք առավոտից երեկո գալիս են եւ այս ամբիոնից եւ այլ ամբիոններից շահարկում են հետպատերազմյան իրավիճակը, շահարկում են մեր եղբայրների գերության մեջ լինելու հարցը, շահարկում են Սյունիքի անվտանգության հարցը, տարբեր ուղղություններով, ամեն անգամ այս իրավիճակին տալիս են այլ գույներ, խտացումներ, որոնք իրականության հետ չեն համապատասխանում Սյունիքի անվտանգության հարցը պետք չէ շահարկել, որովհետեւ Սյունիքը ՀՀ ողնաշարն է, դրա մասին բազմիցս խոսվել է եւ երբ դուք գնում եք այնտեղ, զրուցում եք եւ գալիս եք՝ խտացնելով գույները, պետք չէ նման շահարկումներ անել։ Մենք ունենք Սյունիքի պատգամավորներ, որոնք այնտեղ են գնում։ Եվ ընդհանրապես ցանկացած հարցի վերաբերյալ խոսեք ազնիվ եւ եղեք ազնիվ»,- նշեց Արփի Դավոյանը։

 Արփի Դավոյանը, դիմելով ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանին, նշեց, որ պետք է զինվել եւ ուժեղանալ, սակայն ոչ թանկարժեք ավտոմեքենաներով եւ տարբեր հարստություններով։

«Երբ ասում էիք, որ խաղաղության պետք չէ նախպատրաստվել եւ պատրաստվել պատերազմի՝ զինվել եւ ուժեղանալ, այո, պետք է զինվել եւ ուժեղանալ։ Սակայն պետք չէ զինվել թանկարժեք ավտոմեքենաներով, տարբեր տեսակի հարստություններ կուտակելով, այլ պետք է ուժեղանալ եւ անել այն ամեն ամենը ինչը չեն արել շատերը եւ այստեղ գտնվող մարդկանցից շատերը, որոնք եղել են իշխանության ղեկին։ Այնպես որ խնդրում եմ՝ բացառեք շահարկումները որեւէ թեմայով»,- ասաց Դավոյանը։

Ըստ Արփի Դավոյանի՝ պետք չէ մոռանալ, որ Տավուշում էլ կան բազմաթիվ սահմանապահ գյուղեր, ինչպես այսօր Սյունիքում։

«Մի մոռացեք, որ մենք ունենք նաեւ սահմանապահ Տավուշ, որոնք տարիներ շարունակ ապրում են այս պայմաններում։ Տավուշում էլ կան բազմաթիվ սահմանապահ համայքներ, ինչպես այսօր Սյունիքում։ Եվ մենք բոլորս պարտավոր ենք ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանների անվտանգությունը՝ առանց շահարկումների»,- ավելացրեց Արփի Դավոյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ