News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Չափից շատ շահարկվեց այդ թեման, ես որոշումս կայացնելուց առաջ քննարկում եմ ունեցել եւ քաղաքական թիմի հետ, եւ խմբակցության ղեկավարի հետ եւ կար ընդհանուր ըմբռնում իմ մոտիվների եւ այն պատճառաբանության շուրջ, որի համար կայացրել եմ այդ որոշումը: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր դարձան Աննա Գրիգորյանը, ով հայտարարել է, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից:

«Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի դերն ու նշանակությունը ընտրություններում հավաքած ձայների մասով կարեւոր է եղել, ես դա ճեմ կարող ժխտել, բայց միաժամանակ պետք է փաստեմ, որ զգալի ձայների քանակություն, իսկ ես մեծամասնականով առաջադրված եմ եղել, հավաքել եմ 5500 ձայն, որի զգալի մասը տրվել է ինձ որպես անհատի եւ այն թիմի, որի ներկայացուցիչը եղել եմ ես»,-ասաց նա:

Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե Աննա Գրիգորյանը պետք է բացատրի, թե ում եւ ինչ մանդատով է հայտնվել ԱԺ-ում, նա արձագանքեց. «Ես այստեղ եմ սյունեցիների եւ վարոցձորցիների քվեարկության արդյունքում: Ինձ ճանաչում են, նաեւ ճանաչում են այն մարդկանց, ում հետ միասին ես տարել եմ իմ քարոզարշավը:

Այն իրավիճակում, որ վիճակում հայտնվել է Հայաստանը, այդքան շատ խոսել ուսապարկերի եւ այդ թեման այդքան ծավալել, ես կարծում եմ՝ տեղին չէ: Ցանկացած միտք, որ հնչում է որեւէ հասարակական, քաղաքական գործչի կողմից, որ միտված է թիրախավորելու առանձին անհատների, ինչպես նաեւ բաժանարար գծեր անցկացնելու, պետք է դատապարտելի եւ մերժելի լինի»:

Աննա Գրիգորյանը տեղեկացրեց, որ արդեն «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմումը գրել, ներկայացրել է եւ այս պահին արդեն անկախ պատգամավոր է:

Նա նաեւ նշեց, որ անկուսակցական է, որեւէ ուժի հետ չի համագործակցել եւ չի համագործակցում:

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ 2018-ին ընդգրկվել է «Իմ քայլի» ցուցակում, նա չցանկացավ մանրամասնել՝ նշելով. «Եվ դիմել եմ, եւ ինձ են առաջարկել: Կոնկրետ քաղաքական թիմի մեկ ներկայացուցչի հետ եղել ենք գործընկերներ, որի կողմից էլ եղել է առաջարկը»:

Տպել
Ամենաշատ