News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ամերիկյան պաշտոնյաները, ովքեր Թայվանի նկատմամբ «վտանգավոր» վարք են դրսեւորում, պատժամիջոցների կենթարկվեն, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Վաշինգտոնը վերացրել էր սահմանափակումները ԱՄՆ-ի եւ Թայվանի պաշտոնյաների փոխանակումների դիմաց: Չինաստանի զայրույթն ավելի է խորացրել այն փաստը, որ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը անցյալ շաբաթ Տայբեյ այցի չեղարկումից հետո զրուցել է Թայվանի նախագահ Ցայ Ինվենի հետ:

ՉԺՀ նախարարության մամուլի քարտուղար Հուա Չունինն ասել է, որ ԱՄՆ որոշ պաշտոնյաների պատժամիջոցներ են սպասվում: «Միացյալ Նահանգների ոչ ճիշտ գործողությունների պատճառով Չինաստանը որոշել է պատժամիջոցներ կիրառել ամերիկյան պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ, ովքեր վտանգավոր վարք են ցուցաբերել թայվանական հարցում»,- ասել է նա՝ չմանրամասնելով իր խոսքերը:

Պեկինն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Թայվանի աջակցության ուժեղացմանը, ներառյալ զենքի վաճառքը եւ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը՝ կղզու մոտ ռազմական գործողությունները ակտիվացնելով: Անցյալ տարի Չինաստանը պատժամիջոցներ էր կիրառել ԱՄՆ 11 քաղաքացիների, այդ թվում՝ Հանրապետական կուսակցության օրենսդիրների նկատմամբ՝ ի պատասխան Վաշինգտոնի պատժամիջոցների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ