News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վահան Քերոբյանը հերթական հանդիպումն է ունեցել ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 16-ին հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանի ադամանդագործության եւ ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ Աբովյան քաղաքի ADM Diamonds ադամանդագործական ընկերությունում՝ շարունակելու այդ ոլորտներում կուտակված խնդիրների համատեղ քննարկումը։ Ոլորտի ներկայացուցիչների հետ նախարարի առաջին հանդիպումը կայացել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝ էկոնոմիկայի նախարարությունում, որի ժամանակ նախարար Քերոբյանը նշել է, որ երկու ոլորտների խնդիրների քննարկումները կլինեն շարունակական եւ կանցկացվեն նաեւ ընկերություններում։

Խնդիրների քննարկումից առաջ  ADM Diamonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը նախարարին եւ հանդիպման մյուս մասնակիցներին ծանոթացրել է ընկերության արտադրական գործընթացին եւ շենքի պայմաններին, որի մի հատվածը լավագույնս հարմարեցված է հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար։

Օրակարգում ընդգրկված էին ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, ինչպես նաեւ գունավոր քարերի արտադրության մեջ նախապես գույքագրված խնդիրները եւ դրանց վերաբերյալ առաջարկվող լուծումները։

Ներկայացնելով ադամանդագործության ոլորտի խնդիրները՝ ADM Diamonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը շեշտել է ոլորտի զարգացման կարեւորությունը Հայաստանի համար։

Alrosa ընկերության հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար առաջարկվել է ստեղծել կառավարության եւ արտադրող ընկերությունների բաժնեմասերով կազմակերպություն, որը հանդես կգա որպես խոշոր գնորդ եւ ի վիճակի կլինի Alrosa ընկերությունից միանգամից ձեռք բերել հայկական ընկերություններին անհրաժեշտ հումքի ամբողջ խմբաքանակը։ Բարձրաձայնվել են նաեւ Ռուսաստանի Գոխրանի հետ ավելացված արժեքի հարկի մասով խնդիրները, ներմուծման եւ արտահանման ընթացակարգերի կանոնակարգման անհրաժեշտությունը եւ այլ հարցեր։ Առաջարկվել է ստեղծել ադամանդագործության եւ ոսկերչության կոոպերացիա։

Ոսկերչության մասով որպես կարեւոր առաջարկ նշվել է ոլորտը ավելացված արժեքի հարկից ազատելը կամ ցածր տոկոսադրույք սահմանելը, ինչը, քննարկման մասնակիցների կարծիքով, կարող է նպաստել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները դուրս գան ստվերից առանց հավելյալ հարկային բեռի։ Կարեւորվել է նաեւ ԵԱՏՄ երկրների կողմից Հայաստանում կատարված հարգադրոշման ընդունումը։ Առաջարկություն է եղել ադամանդագործության ոլորտի օրինակով հիմնել պետական մասնակցությամբ կազմակերպություն, որը շահավետ պայմաններով կիրականացնի ոսկու մեծաքանակ ձեռքբերում։ Առանձնակի կարեւորվել է հասանելի դրամական միջոցների առկայությունը։ Գունավոր թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի հումքի նկատմամբ մաքսատուրքի կիրառումը ոլորտի ներկայացուցիչները համարել են լուրջ խոչընդոտ արտադրության զարգացման համար։

Ամփոփելով հանդիպումը, էկոնոմիկայի նախարարը շնորհակալություն է հայտնել բոլորին շահագրգիռ եւ առարկայական քննարկման համար, նշել, որ տեսնում է մեծ ներուժ եւ զարգացման հեռանկար ադամանդագործության եւ ոսկերչության ոլորտների համար, նաեւ հավաստիացրել, որ նախարարությունը պատրաստ է լսել, քննարկել եւ համատեղ ուժերով լուծել ոլորտի խնդիրները։ «Հայաստանի ապագան երկար արժեքային շղթաների ու բարդ ապրանքների մեջ է եւ ոսկերչությունն ու ադամանդագործությունը դրա ամենալավ օրինակներից են», - ասել է Վահան Քերոբյանը։

Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում ադամանդագործության եւ ոսկերչական ոլորտները զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել պետության եւ ոլորտի ընկերությունների ջանքերը։  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ