News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այն, ինչ դուր չի գալիս իշխանությանը, իշխանությունն անվանում է շահարկում։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Ձայններդ սկսել է դուրս գալ, ասում եք՝ ընդդիմությունը խնդիր է։ Ընդդիմությունը միշտ էլ լինելու է խնդիր, պատրաստ եղեք։ Այնպիսի խնդիր ենք լինելու ձեզ համար, չենք թողնելու մարսեք, 100 % չեք մարսելու։ Դուրս եք գալիս, շահարկումներից եք խոսում․ ի՞նչն է շահարկում, գերիների հա՞րցն է շահարակում։ Մեծ ստատուսներ էիք գրում՝ գնում եք գերիների հարց լուծելու։ Լուծեցի՞ք։ Խոսում ենք նրա մասին, որ Ադրբեջանը 2 միլիարդ 700 միլիոն ռազմական բյուժե ունի, իսկ դուք խոսում եք հետադիմական մտքերի ու խաղաղության մասին։ Դա՞ ենք շահարկում։ Ի՞նչն է շահարկում, որ ասում ենք՝ ունակ չե՞ք․ այո՛, ունակ չեք։  Ո՛չ Փաշինյանը, ո՛չ դուք ունակ չեք, դա մեր ասելով չէ, այդպես է։ Ադեկվատ չեք։  Բան չունեմ ասելու՝ ունեք պատգամավորներ Սյունիքից։ Սյունիքից պատգամավոր ունենք, բայց ոչ Սյունիքից ընտրված պատգամավոր, գնացել է Սյունիք ու որոշ տեղեկություններով, ծեծ է կերել։ Կարող եք ձեր մեջ հարցնել՝ ով է գնացել։ Դա՞ էլ է շահարկում։ Կամ շահարկումը սա՞ է։ Վաթսուն հարց եք բերել ու ինձ մոտ տպավորություն է, որ հանգիստ ու հանդարտ պետության խորհրդարան է։ Մի հարց չկա, որն առնչվում է ստեղծված իրավիճակի հետ։ Ե՞րբ եք հետ բերում երեխեքին, իշխանութուն, պատասխանեք, այ հիմա շահարկում է։ Ես ի՞նչ անեմ, որ այդ հարցը հուզում է բոլորին։ Փաստորեն, այդ հարցը ձեզ տալ չի կարելի։ Դիվանագիտական հարաբերություններ եք պատրաստում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաստատել։ Պատերազմի երրորդ-չորրորդ օրը դրա մասին էիք խոսում։ Դա՞ էլ է շահարակում։ Փաստորեն, այն, ինչը ձեզ դուր չի գալիս, շահարկում է։ Այո, Փաշինյանը պետք է հեռանա, դուք պետք է հեռանաք, որովհետև երկիրը տանում եք դեպի կործանման»,- ասաց Արման Աբովյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ