News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո դատական համակարգում, կարծես թե, ինչ-որ ցունամի է տեղի ունեցել: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Փառք ու պատիվ դատական համակարգում գործող այն դատավորների, որոնք երբեք որեւէ իշխանության ժամանակ չեն տրվել քաղաքական սադրանքների, չեն դրսեւորել ակնհայտ քծնողական ծառայամտություն: Բայց այս իշխանությունների ժամանակ մենք տեսանք դատարանների նկատմամբ ահռելի ճնշումներ՝ սկսած դատարանների մուտքերը փակելուց, որոշ դատավորների նկատմամբ ակնհայտ կեղծ գործեր կարելուց: Նոյեմբերի 9-ից հետո կալանավորումների մասով անգամ ունենք պատկերային փոփոխություն, որովհետեռւ անգամ այն դատավորները, որոնք համարվել են իշխանության սրտի դատավորներ, մենք տեսանք, որ կալանավորման միջնորդությունները չբավարարվեցին, որոնք չունեին իրավական հիմք»,ժ-ասաց նա:

Իրավաբանը հիշեցրեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտնի կոչից այն միտքը, որ վերջապես եկել է ժամանակը, որ դատավորներն ապացուցեն՝ իրենք պրոֆեսիոնալներ են, թե քաղաքական կամակատարներ» «Փառք աստծո. Դատավորները դեռեւս գնում են իրենց պրոֆեսիոնալիզմն ապացուցելու ճանապարհով»:

Ռոբերտ Հայրապետյանը նշեց նաև, որ արտակարգ դրության պայմաններում իշխանության կողմից «հետապնդվել» են նաև օնլայն հարթակում գործող լրատվամիջոցները, օրինակ՝ «168 ժամ» կայքի դեպքում կայացվել է թվով 14 վարչական ակտ, որից ամեն մեկի նվազագույն գումարը կազմել է 700 հազար դրամ»:

Տպել
Ամենաշատ