News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը գիտակցված չի ներառվել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2020 թվականին ռուսականդիվանագիտության գործունեության արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ինչ վերաբերում է Ղարաբաղի կարգավիճակին: Ապա այս հարցը չի հիշատակվել նոյեմբերի 9-ի համաձայնություններում: Սա գիտակցված է արվել: Տարածքը, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի է: Մենք հենց սրանից ենք ելնում Երեւանի եւ Բաքվի հետ մեր շփումներում: Հիմա մշակվում են նրբությունները, մանրամասները՝ կապված տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու մատակարարման, այդտեղ վերադարձած մարդկանց հումանիտար աջակցության ցուցաբերման հետ, արդեն 50 հազար հայ է վերադարձել: Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք, որպեսզի միջազգային կազմակերպությունները հնարավորություն ունենան այնտեղ աշխատելու, բացի ԿԽՄԿ-ից, որն արդեն աշխատում է…Այլ կազմակերպություններ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի փախստականների հարցով գրասենյակը…այժմ համաձայնեցնում ենք իրենց առաքելության ձեւաչափը  Բաքվի եւ Երեւանի հետ…Այնտեղ կան հարցեր՝ կապված կարգավիճակի հարցի շուրջ հակասությունների հետ: Հենց դա է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի թեման այդքան հակասական թեմա է, եւ որոշում է կայացվել առաջնորդների կողմից այդ հարցը շրջանցել, թողնել հետագայի համար: Դրանով պետք է զբաղվեն նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Այժմ նրանք թարմացրել են կողմերի հետ շփումները եւ պատրաստվում են կրկին այցելել տարածաշրջան:

Սակայն կարգավիճակի հարցերը ավելի հեշտ եւ արագ կլուծվեն, քան կիրականացվեն Երեւանի եւ Բաքվի այն հավաաստիացումները, որ կարեւորը բոլոր համայնքների՝ էթնիկ եւ կրոնական, ամենօրյա կյանքի հարթումն է, եւ որ պետք է վերականգնել խաղաղ բարիդրացիական համագոյակցությունը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ