News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս արձանագրության վավերացումը կամրապնդի Հայաստանի համագործակցությունը կառույցների հետ, որոնք ՄԱԿ-ի եւ ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով խորհրդի շրջանակում զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Այս մասին հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային հռչակագրի մահապատիժը վերացնող Երկրորդ ֆակուլտատիվ արձանագրության վավերացման մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ դա կնպաստի մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի միջազգային հեղինակության էլ ավելի մեծացմանը: «Արձանագրության վավերացումը ՄԱԿ-ի կողմից Ընդհանուր պարբերական մոնիթորինգի շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետեւանքն է: Մահապատժի վերացման բոլոր միջոցառումները հարկ է դիտարկել որպես կյանքի իրավունքի իրականացման գործում առաջընթաց»,- շեշտեց Գրիգորյանը:

Փոխնախարարը նշեց, որ այս արձանագրությունը ստորագրվել է 1989 թվականի դեկտեմբերի 15-ին: Արձանագրությունը ստորագրած կողմերը համարել են, որ Մահապատժի վերացումը նպաստելու է մարդու արժանապատվության բարձրացմանը եւ մարդու իրավունքների առաջադեմ զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ