News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Գլխավոր ստորությունը, որն իրենց թույլ են տալիս Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ ստեղծելու մասին հայտարարելն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Գլխավոր ստորությունը, որն Նիկոլ Փաշինյանն և իր թիմն թույլ են տալիս՝ ասում են՝ ոչինչ, որ այսպես եղավ, տնտեսական ծրագիր կանենք Թուրքիայի հետ։ Արա, այ գետինը մտնես, եթե դու Թուրքիայի հետ սահման բացող տղա էիր, էտքան պլոճիկ ունեիր, 7000 երեխու գլուխ ինչի՞ կերար։ Մարտավարություն մշակեիր, մեր հայրենիքը չհանձնեիր ու գնայիր այդ ճանապարհով։ Ամոթ ունեցեք։ Ես այսօր ուղղակի չեմ հասկանում մարդկանց, որոնք գնում, Նիկոլի հետ նստում ու ինչ-որ բան են քննարկում՝ անգամ իմ կուսակիցներին։ Այսինքն՝ այդ մարդիկ լեգիտիմացնում են իր արածները։ Լեգիտիմացումը միայն ընտրվելու պահիդ համար չէ, այլ լիազորությունների ամբողջ ժամանակահատվածի համար։ Լեգիտումությամբ դու պետք է ծառայես այն նպատակներին, որոնք նախատեսված են քո պաշտոնը զբաղեցնող անձի համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ստախոս է։ Ինքը թքած ունի հասարական կարծիքի վրա»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ իրավապահ մարմինները պետք է պարզեն, թե Աննա Հակոբյանն ինչ գործ ուներ հրամանատարական կետերում և ինչ հանձնարարություններ է տվել հրամանատարներին։

«Վարչապետի կին իրավական կարգավիճակ գոյություն չունի։ Ես Աննա Հակոբյան անունով հրամանատար չեմ ճանաչում։ Ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել։ Ի՞նչ է նշանակում մտել է բունկեր և հանձնարարություն տալ գեներալներին, հրամանատարներին։ Մեր կանայք նույնիսկ մեր աշխատասենյակների տեղերը չգիտեն, դու ի՞նչ իրավունքով ես հրամանատարներին հրամանաներ տալիս»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։

 Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը 21-րդ դարի գլխավոր պետական դավաճանն է։

«Նիկոլ Փաշինյանի գորոծողություններից երևում է, որ ինքը չի գործում Հայաստանի Հանրապետության շահերից։ Նա չի անում, որևէ քայլ, որով կապացուցի, որ Հայատսնաի Հանրապետության վարչապետ է։ Եթե մեկն ուզի կոշիկ հագնի, որը երեսուն տարի չի մաշի, պետք է Նիկոլ Փաշինյանի երեսից պատվիրի։ Ես Նիկոլին երկար տարիների կյանք եմ մաղթում, բայց այդ տարիներն ինքն անցկացնելու քրեակատարողական հիմնարկում։ Երեխադ համալսարանից երկու ժամ ուշ է տուն գալիս, միանգամից զանգում ես, մարդ կա իր երեխուց երեք ամիս տեղյակ չէ։ Զոռով մտնում է սրբավայր՝ «Եռաբլուր»։ Դուք իր բարոյականության չափը նայեք։ Դու, 21-րդ դարի գլխավոր պետական դավաճանն ես, Նիկոլ Փաշինյան, ցավոք սրտի, հայ ազգի ներկայացուցիչ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

 Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ Հայաստանն այսօր դարձել է բռնապետական երկիր, որտեղ ընդդիմադիրներին ուղղարկում են քրեակատարողական հիմնարկ, իսկ ընդդիմադիր հեռուստաընկերությունները փակվում են։

«Ե՞րբ էր եղել, որ Հայաստանում միաժամանակ այդքան հեռուստաընկերություն փակվեր։ Բայց եթե այդ հեռուստաընկերությունները գովեին Նիկոլին, կասեին՝ սա օբյեկտիվ հեռուստաընկերություն է։ Այսօր Հայաստանը դարձել է բռնապետություն։ Բոլորի ուղղախոսներին սպառնում է քրեակատարողական հիմնարկը։ Այ տղա, ինչքան երկիրը ներսից  թուլացնես այնքան խոցելի ես դառնալու արտաքնապես։ Բավական է որ մենք ավելորդ իրավապաշտ ձևանանք։ Մենք պետք է անցնենք կտրուկ գործողութունների։ Օրենքներ չխախտենք, բայց կա ապստամբության իրավունք։ Եթե Նիկոլ Փաշինյանի պես մոլորյալը եկել է Սահմանադրություն խախտելով, պահում է իր իշխանությունը՝ սահմնադրական կարգը տապալելով, ապա ո՞վ է ասել, որ ժողովուրդն իրավունք չունի դիմադրություն ցույց տալու։ Դուք ոչ միայն վտարվելու եք, այլև դատվելու եք։ Ես չեմ ընդունում «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը։ Հայաստանում պետք է լինի Նիկոլ, բայց այդ Նիկոլը արևին պետք է նայի վանդակաճաղերից, որ դաս լինի ամեն սրիկայի համար, որ եթե քեզ տվել են հավատ, դու այս հավատը չմսխես»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։

Տպել
Ամենաշատ