News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն լուծել գերիների հարցը: Այս մասին «Հայելի»-ի հարցազրույցում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ քաղաքական կյանքն ընթանում է խորհրդարանի պատերից դուրս: Խորհրդարանում ոչ մեծ խումբ կա, որը ցանկացած գնով փորձում է պահպանել իշխանությունը, թե ինչու՝ կարելի է միայն գուշակել:

Հարցին, թե ինչու էր անհրաժեշտ Մոսկվայում հանդիպումից առաջ գերիների հարցի առաջնահերթության մասին հայտարարություն անել, եթե ամեն ինչ ավարտվելու էր «կներեք, չստացվեց» արտահայտությամբ, Մելիքյանը նշեց, որ կամ լրջագույն պետական դավաճանություն է տեղի ունեցել, եւ մարդկանց մեծ մասն այդ կարծիքն ունեն, կամ էլ իշխանությունները դավաճան չեն, այլ ապաշնորհ անձինք, ովքեր ունակ չեն լուծել գերիների հարցը: Լավրովը եւս թափանցիկ ակնարկ արեց, որ մեղավոր են մեր պաշտոնյաները, որոնք չեն ներկայացնում գերիների ցուցակները:

«Մեր կազմակերպությունը պատերազմի կեսերից 24/7 ռեժիմով զբաղվում էր գերիների հարցով, դիմում ՄԻԵԴ-ին: Կան հստակ եւ անուղղակի տվյալներ: Երկրորդի մասով Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել»,-նշեց Մելիքյանը:  Նա նշեց նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՄԻԵԴ վերաբերմունքի փոփոխությունը: «Դիրքորոշումը հետեւյալն է. եթե դուք ուղիղ շփումներ ունեք, եթե նստում եք մեկ սեղանի շուրջ, եւ նույնսիկ (հուսով եմ՝ ճիշտ չէ) խմում եք Ալիեւի առողջության համար, ապա ձեր հարցերն ինքնուրույն լուծեք»,-ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը փոխեց վերաբերմունքը՝ նոյեմբերի 9-ից հետո գերիներին ներկայացնելով որպես «ահաբեկիչներ»:

«Հայտարարության մեջ բոլոր հարցերը հստակ ամսաթվով կարգավորվում են, բացի այդ հարցից: Սակայն հարցն այն է, որ այդ հարցը կարգավորվում է Ժնեւի կոնվենցիաներով, եւ պահանջն այն է, որպեսզի մարտական գործողությունների ավարտից հետո բոլոր գերիներն անհապաղ փոխանցվեն: Միեւնույն ժամանակ, նա պնդեց, որ Հայաստանն անհասկանալի պատճառներով հանձնել է բոլոր գերիներին, ընդ որում, երեխայի սպանության համար դատապարտված ահաբեկիչներին առաջինն է հանձնել»,-հիշեցրեց իրավապաշտպանը:

Հարցին, թե արդյոք Փաշինյանը մանիպուլացնում է գերիների հարցը, Մելիքյանը պատասխանել է, որ այժմ գերիների հարցն անկախ քաղաքական հայացքներից բոլորի համար թիվ մեկ խնդիրն է. «Այդ անձի՝ մանիպուլացնելու արվեստը ես երբեք կասկածի տակ չեմ դրել: Նա դրանով օժտված է»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ