News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծվում է հակակոռուպցիոն կոմիտե, իսկ այդ կառույցում նշանակումները, այդ թվում ղեկավար պաշտոններում, կատարվելու են բաց մրցույթի շրջանակում: Այս մասին հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Ընդ որում, ինչպես նշեց նախարարը, կոմիտեի աշխատակիցների համար, ի տարբերություն քննչական մյուս մարմինների աշխատակիցների, սահմանվելու են ավելի խիստ պահանջներ եւ սահմանափակումներ: Դրանց համապատասխան՝ նրանց տրամադրվելու են լրացուցիչ երաշխիքներ իրենց գործունեության լիարժեք իրականացման համար:

«2019 թվականի հակակոռուպցիոն ռազմավարության համաձայն՝ Հայաստանի Կառավարությունը որոշում է ընդունել մեկ Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին, հիշեցրեց նախարարը:

Արդարադատության նախարարության ղեկավարի խսքով՝ արդյունքում մի շարք կառույցներ, որոնք նախկինում իրենց լիազորությունների շրջանակում զբաղվում էին կոռուպցիայի դեմ պայքարով եւ հակազդեցությամբ, կսկսեն աշխատակիցների կրճատումներ: Խոսքը, մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի եւ Պետեկամուտների կոմիտեի մասին է: Նախատեսվում է այս աշխատակիցներին ընդգրկել նոր կառույցի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմի մեջ:

Նոր գերատեսչության աշխատակիցների թիվը կկազմի գրեթե 150, այդ թվում՝ ոչ պակաս 30 քննիչներ եւ 60 օպերլիազորներ:

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար Կառավարությունը հատկացրել է 8 մլրդ 203 մլն դրամ, որը նախատեսվում է ծախսել 2021-2023 թվականներին: Այս գումարի հիմնական մասը՝ մոտ 5,1 մլրդ դրամ կհատկացվի աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերի վճարմանը: Դրանից բացի, ավելի քան 5 մլրդ դրամ նախատեսվում է հատկացնել նոր գերատեսչությանը շենքով ապահովելով: Նաեւ 285,5 մլն դրամ կհատկացվի տեխնիկական սարքավորմանը, իսկ 192 մլն դրամ՝ գերատեսչությանը եւ նրա աշխատակիցներին տրանսպորտային միջոցներով ապահովմանը:

Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձը կկազմի մոտ 650 հազար դրամ՝ առանց հարկերը հաշվանցելու, իսկ կոմիտեի նախագահը կստանա 700 հազար դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ