News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանն այսօր՝ հունվարի 18-ին կդառնար 44 տարեկան։ Հարազատներն ու ընկերներն այսօր այցելեցին «Եռաբլուր», խունկ ծխեցին նրա շիրիմին։

«15 տարեկանից ճանաչել եմ, կորուստը մեծ էր, անսպասելի էր։ Շատ լավ մարդ էր, ընտանիքի հայր, շատ լավ զինվորական էր, խստապահանջ էր ու բոլորի հետ ընկեր էր։ Ամենքի խնդրով ապրում էր՝ զինվորից մինչեւ սպա։ Իր կյանքում հայրենիքն ու բանակն ամեաառաջին տեղում էին։ Իր մասնագիտությամբ ինքն էդքան առջանագիծ պետք է չգնար, բայց տեղը չէր նստում։ Միշտ առաջնագծում է եղել, առաջինը վերցնում էր խրամատի աշխատանքները»,- լրագրողների հետ զրույցում նշեց նրա ընկեր Հրայր Աթոյանը։

Վահագն Ասատրյանի մանկության ընկերը՝ Արա Գեւորգյանը, հիշում է՝ փոքր հասակից Վահագնն իր տեսակով առանձնացել է բոլորից։

«Մենք դեռ փոքրուց գիտեինք՝ ինքը շատ մեծ առաքելությունով է ծնվել, ինչ էլ ընտրի։ Փոքրուց էլ իրեն շատ ուժեղ էր դրսեւորում։ Իր ներկայությամբ բոլոր վեճերը խաղաղ ընթացք էին ստանում, որովհետեւ իր դրական էներգիան այնքան մեծ էր, որ ամեն ինչ հարթեցնում էր խոսքով։ Ինձ խորհուրդներ էր տալիս՝ երբեք պահի տակ մարդկանց չդատել, պատճառն իմանալ արարքի»,- նշեց նա։

Վահագն Ասատրյանը լավագույն հրամանատարներից էր, զոհվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։ Պատերազմի ժամանակ նրա  հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը մի շարք մարտական գործողությունների է մասնակցել։

Պատերազմի սկսվելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, նա իր ղեկավարած ստորաբաժանման հետ միասին մեկնել է Սյունիքի մարզ, որտեղից նույն օրը տեղափոխվել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Հոկտեմբերի առաջին օրերին Վահագն Ասատրյանի մշակած ռազմագործողությամբ ու հրամանատարությամբ իր ստորաբաժանումը կարողացել է վերագրավել Շահումյանի շրջանի «Շղթաներ» դիրքը՝ տալով մեկ զոհ Խաչատուրյան Խաչատուրին։ Վահագն Ասատրյանի կարգադրությամբ այդ դիրքը կոչվեց զոհված Խաչատրյանի պատվին։

Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ Շահումյանի շրջանից տեղափոխվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ջրականի հատված։ Ընթացող մարտական գործողությունների ժամանակ նա իր ստորաբաժանման հետ ընկել է շրջափակման մեջ։ Նրա հրամանատարությամբ իր ստորաբաժանումը մարտեր վարելով կարողացել է ճեղքել և դուրս գալ շրջափակումից։ Այդ ռազմագործողությունների ընթացքում նրա ստորաբաժանումը տվել է մեկ զոհ՝ Հենզելը։ Ըստ ականատեսների՝ շրջափակման մեջ գտնվելու ժամանակ իրադրությունն այնպիսին է եղել, որ ոչ ոք ողջ մնալու հավանականություն չուներ։

Ըստ նրա օգնական Արթուր Մուսաելյանի հայտնած տեղեկությունների՝ Հադրութի շրջանում (Ջրական, Հադրութ) ընթացող մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրել են Վահագն Ասատրյանին։ Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հարվածով ոչնչացնել։

Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ կատաղի մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։ Զոհվել է Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։

Վահագն Ասատրյանը ծնվել է Քասախ գյուղում, ավարտել է ռազմական հինգ բուհ։

1997 թ․՝ ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո, ծառայությունը շարհունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում որպես դասակի հրամանատար: Եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի հրամանատար։ Զինվորական ծառայության ընթացքում լեյտենանտից դարձել է գնդապետ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ