News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել պատերզմի հերոսական դրվագները:

«Ճանաչենք մեր հերոսներին

 Վարորդ-սանիտար, կրտսեր սերժանտ-պայմանագրային Հովիկ Սերգեյի Մուսայելյանը մարտական բարդ իրավիճակներում դրսևորել է սառնասրտություն և, վտանգելով կյանքը, տեղափոխել վիրավոր զինծառայողներին:

Բարձր մակարդակով որակավորված բուժօգնություն են ցուցաբերել և մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարել բուժծառայության մայորներ Նարեկ Արմենի Մեսրոպյանը, Արմեն Ալբերտի Հարությունյանը, Գեորգի Էդուարդի Մանուչարյանը, կամավորական Հրանտ Անդրանիկի Աշճյանը, պահեստազորայիններ Արթուր Ալիխանի Հակոբյանը, Ալիկ Արտիկի Հայրապետյանը, ավագ ենթասպաներ Մանուշակ Շահենի Աղաջանյանը, Կարինե Շիրինի Սահակյանը:

Մարտական դիրքում հակառակորդի գրոհը կասեցնելիս աչքի է ընկել կապիտան Սեյրան Սլավայի Գրիգորյանը:

Ինտենսիվ մարտերի ընթացքում կապիտան Դավիթ Հովհաննեսի Սաժումյանը զորամասի մարտնչող ստորաբաժանումներն ապահովել է կապով և տեսադիտարկման համակարգով:

Մայոր Լենդրուշ Նորայրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է ստորաբաժանման գործողությունները և կորուստներ պատճառել թշնամական ուժերին:

Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերում թշնամու գրոհները կասեցրել և հակառակորդին մեծաթիվ կորուստներ են պատճառել շարքայիններ Վաղինակ Հակոբի Սարգսյանը, Սպարտակ Իշխանի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Գեղամ Արսենի Ղազիյանը, սերժանտ Մհեր Սայաթի Գասպարյանը, կրտսեր սերժանտ Տիգրան Սուրենի Ավանեսյանը:

Կապիտան Արամ Արթուրի Խաչատրյանը հմտորեն ղեկավարել է հրետանու կրակը՝ պատճառելով թշնամուն զգալի կորուստներ:

Փառք մեր բոլոր հերոսներին:

Ճանաչենք մեր հերոսներին Վարորդ-սանիտար, կրտսեր սերժանտ-պայմանագրային Հովիկ Սերգեյի Մուսայելյանը մարտական բարդ...

Опубликовано Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха Понедельник, 18 января 2021 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Յունուսով. Ուկրաինան Ադրբեջանին զենք է մատակարարել Հայաստանի հետ պատերազմի ժամանակ
Ադրբեջանը, համաձայնեցնելով Թուրքիայի և Մոլդովայի հետ, Կիևին մատակարարել է նաև Բայրաքթարներ և այլ...
Ամենաշատ