News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է քննարկի աշխատած միջուկային վառելիքի կիրառման բոլոր հնարավորությունները: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Դա բարդ գործընթաց է, սակայն, հնարավոր է, որ ինչ-որ փուլում քիչ այլընտրանքներ մնան, եւ դա մնա մեր անվտանգության երաշխիքներից մեկը: Սակայն տվյալ նախաձեռնության իրականացման համար շատ ջանքեր են պահանջվում, այդ թվում թույլտվություն եւ պրոցեդուրաներ ՄԱԳԱՏԷ-ի կողմից, եթե, իհարկե, մենք գնանք այդ ուղղությամբ»,-ասաց նա:

Նա նաեւ հիշեցրեց, որ Ռուսաստանը պատրաստ է ապահովել աշխատած միջուկային վառելիքի դուրսբերումը Հայաստանից: Սակայն պատգամավորը կարծում է, որ միջուկային թափոնները դեռ պետք է մնան Հայաստանում, եւ դրանց օգտագործմաբ բոլոր հնարավոր տարբերակների ուսումնասիրությունից հետո կարելի է քննարկել նաեւ ՌԴ արտահանման տարբերակը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ