News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչները ակնկալում են, որ առաջնորդները, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հաջորդ շաբաթ վիրտուալ հանդիպում կանցկացնեն՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Դավոսի միջոցառման չեղարկումից հետո, հայտնում է AP-ը:

Ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը նշել է, որ Դավոսի օրակարգի շաբաթվա վիրտուալ հանդիպման նպատակը վստահությունը վերականգնելն ու բոլոր շահագրգիռ կողմերին բիզնեսում ներգրավելն է կառավարությունում, քաղաքացիական հասարակությունում եւ դրա սահմաններից դուրս, որպեսզի օգնեն կառուցել «ավելի խաղաղ եւ բարգավաճ հետկորոնավիրուսային դարաշրջան»:

Ֆորումի նախագահ Բորժե Բրենդեն նշել է, որ Սին եւ Մոդին կմիանան Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգային եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին: Ղեկավարները կվերանայեն Ասիայի դերը կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից վերականգնման գործում:

Ակնկալվում է, որ առաջնորդների կազմում կընդգրկվեն նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ