News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնից կհեռանա նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օվա՝ հունվարի 20-ի վաղ առավոտյան: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Թրամփը իր աջակիցներին եւ նախկին աշխատակիցներին հրաժեշտ կտա Վաշինգտոնի մերձակա Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմաօդային բազայում : Հրաժեշտի արարողությանը հրավիրվածները պարտավոր են առավոտյան 7։15-ին տեղում լինել:

Այսպիսով, պետության ներկայիս ղեկավարը կխախտի իր իրավահաջորդի երդվելու դարավոր ավանդույթը: Փոխարենը նա առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում կհեռանա Սպիտակ տնից եւ կթռչի Ֆլորիդայում գտնվող Մար-Ա-Լագոյի իր նստավայր:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի մասնակցելու Բայդենի երդմնակալությանը, քանի որ կարծում է, որ ընտրությունները գողացվել են:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ