News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը: Նրանք փորձել են այդ կերպ արգելել ադրբեջանցիների տեղաշարժը ներկայիս Արցախի տարածքով: Այս մասին հաղորդում է yerkirmedia.am-ը։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ իրենք պահանջում են, որ ապահովվի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի կատարումը: Այսինքն, եթե ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կարողանում են տեղաշարժվել արցախցիների վերահսկողության ներքո մնացած տարածքով, ապա իրենց համար էլ, օրինակ, Քարվաճառով ճանապարհ տրվի դեպի Հայաստանի Հանրապետություն:

Արցախցիները իրենց պահանջը տեղում ներկայացրել են ռուս խաղաղապահների ղեկավարին, նաեւ գրավոր ձեւով այն փոխանցել: Նրանց խոսքով, եթե այս խնդիրը չլուծվի, իրենք շարունակելու են փակել ճանապարհները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ