News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հաստատվեց մեր լուրը` առողջապահության նախարարի պաշտոնից Արսեն Թորոսյանը հրաժարական ներկայացրեց եւ, ի զարմանս անգամ իր ընկերների, համաձայնեց նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի պաշտոնին։

Մեր տեղեկություններով, Փաշինյանը տեւական ժամանակ ուզում էր ազատվել Աղաջանյանից․ այստեղ որոշակի դերակատարում է ունեցել նաեւ նրա խոսնակ Մանե Գեւորգյանը։

Ինչ վերաբերում է Թորոսյանին պահելուն, որը հետպատերազմյան օրերին քննադատել է Փաշինյանին եւ առաջարկել՝ հեռանալ, պատմեցին, որ Փաշինյանն է ամեն գնով ցանկացել Թորոսյանին պահել իր կողքին՝ որպես ՀԱԿ-ի հետ կապող օղակ։

Այս օրերին, երբ համախոհների բանակը խիստ կրճատվել է, ձգտում է քիչ թե շատ վերականգնել ՀՀ առաջին նախագահի հետ հեռահար համագործակցությունը, եւ Թորոսյանին ակնարկել են կոմպրոմատների եւ առանց իշխանության ապրելու վտանգների մասին։

Իսկ Թորոսյանը մտավախություններ ունի, որ Փաշինյանի հրահանգով արած քայլերի արդյունքում մեծ թվով թշնամիներ է ձեռք բերել, օրինակ՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի դեմ հարուցված քրգործը, ուստի հանգիստ ապրել չի ստացվի, եւ ինքը մտածում է Հայաստանից հեռանալու մասին։ Թերեւս նաեւ սա է պատճառը, որ համաձայնել է պաշտոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ