News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում բերվել է 8 մարմին: Այս մասին ֆեյսբուքյան իր եթերում հայտարարել է անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը, ով ներկայացրել է, թե մարմիններից քանիսը որտեղ են հայտնաբերվել:

Մասնավորապես, երկու մարմին բերվել է Հադրութի Քոշբեկ տարածքից (մեկը քաղաքացիական անձ), 4 մարմին Ջաբրայիլի Պիրախմեդլի տարածքից, մեկ մարմին հանել են Պիրախմեդլիից դեպի Արա լեռ հատվածից, եւս մեկ մարմին Դավիթ Բեկից:

Ղուկասյանն ընդգծեց, որ այսօր որոնումների համար մեկնելու են Հադրութ, Ջաբրայիլ, Նյուվադի, գուցե նաեւ Կուբաթլի:

«Ողջ զինծառայողների խմբերի որոնումների վերաբերյալ ուղղություն չենք հայտարարում: Վաղը պատրաստվում ենք մեր տղերքից 2-3 հոգով գնանք Երեւան: Մարդիկ կան, որոնց հետ պետք է խոսենք նույն հարցերի վերաբերյալ: Կարող է Երեւանում բոլոր ծնողներով հանդիպենք, խոսենք»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ