News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցի պատասխանը պետք է տան հենց իշխանությունները, որովհետեւ պատերազմի ժամանակ «հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության արդյունքում մենք պարտություն կրեցինք. Այսօր էլ նրանք «լռում ենք» կարգախոսի ներքո են գործում: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը մեզ չհաջողվեց լուծել ռազմագերիների վերադարձի հարցը:

«Մեր  իշխանությունները մեր ժողովրդին իրենք պետք է դա բացատրեն: Կարծում եմ՝ ամենակարեւոր խնդիրներից մեկը մոսկովյան այցի ընթացքում, ռազմագերիների վերադարձնելն է: Ես դրա մասին ֆեյսբուքյան գրառում եմ արել, նաեւ մի քանի հարցեր ուղղել դատախազին: Սա հերթական այն քայլերի շրջանակներում է, որ Ադրբեջանը եւ նաեւ ռուս-թուրքական տանդեմը  իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությանների վրա: Դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն: Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն: Պարզապես նոր, ավել համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններն են մեզ պետք, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, նաեւ ընդլայնել եւ մեր արժանապատվությունն արտաքին աշխարհում պահպանել: Այդպես շարունակական է լինելու: Ասեմ, որ հունվարի 11-ին ստորագրած փաստաթուղթը դրա վառ վկայությունն է»,-սաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ