News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Եթե կհիշեք, անցյալ տարի մայիսի ութին՝ Շուշիի ազատագրման օրը նիստ էին դրել, դատախազներն էլ շատ ցինիկաբար ասացին՝ ձեզ Շուշին ազատագրելու համար չեն այստեղ դատում։ Այս ամենի արդյունքը եղավ այն, ինչը մենք և ուրիշները 2․5 տարի շարունակ զգուշացնում էինք։ Այս մասին այսօր՝ հունվարի 19–ին, Շենգավիթի առաջին ատյանի դատարանի բակում Քոչարյանի և մյուսների գործով դակատան նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը շատ մեծ խայտառակություն է, որը հիմա, ցավոք, ավելի վառ դարձավ։

«Հիմա կան շատ բացեր, որոնք բանակցությունների միջոցով հնարավոր է ի օգուտ մեզ արդյունքներ ունենալ։ Ցավոք, մեր հասարակությունը մոլորված էր և այդ ամենին ականջալուր չեղան»,– ասաց նա։

Լևոն Քոչարյանի խոսքով՝ իշխանությունների աներեսություն ապշեցնում է. «Այս ամենից հետո մնալը աբսուրդի ժանրից, և ես համաձայն եմ այն պնդումների հետ, որ նրանք պետք է մի փոքր ինքնասիրություն և թասիբ ունենային ու հեռանային»։

Հարցին, թե երբ է Ռոբերտ Քոչարյանը մտնելու քաղաքական դաշտ, Լևոն Քոչարյանը պատասխանեց.

«Ինքը շուտվանից է քաղաքականության մեջ, դրա մասին բազմիցս ասվել է։ Հետագա գործողությունների մասով դեռ առիթ կլինի խոսելու։ Դեռ ժամանակ կլինի հանրությանը ներկայացնելու, թե ինչ ձևով և եղանակով է դա լինելու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ