News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատերազմի մեկնարկից մի քանի օր անց մեկնել է Արցախ և փորձել հնարավորին օգտակար լինել, սակայն իշխանությունները անտեսել են նրան։ Այս մասին այսօր՝ հունվարի 19–ին, Շենգավիթի առաջին ատյանի դատարանի բակում Քոչարյանի և մյուսների գործով դակատան նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Պատերազմից մի քանի օր անց մենք մեկնեցինք Արցախ։ Առաջին օրը չմեկնեցինք, որովհետև նիստ պետք է լիներ, հասկանում եք՝ ինչ վայնասուն կարող էին բարձրացնել։ Հայրս ամեն բան փորձեց անել՝ խորհուրդներ տալ, հուշումներ անել։ Նույնիսկ ասում էր՝ այս ինչը բանը գնացեք, ասեք, բայց մի ասեք, որ ես եմ ասել։ Արցախի նախագահն անգամ հարկ չհամարեց հանդիպել, քննարկել։ Ես ինքս ականատես եմ եղել, որ այն մարդիկ, որոնք կանգնած էին մեր հաղթանակների հիմքում՝ 1990-ականներից սկսված, ինչպես էին անտեսվում, ոչ մի բան չէին լսում։ Արվել է առավելը, այն, ինչը կարող էր արվել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»,– ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի և ՀՀ ԱԱԾ գործակալ լինելու մասին՝ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտմանը՝ Լևոն Քոչարյանն ասաց. «Այդ ամենի վերջնական պատասխանը կստանանք, երբ լինի իշխանափոխություն, և քննություն անցկացվի։ Ինձ թվում է՝ անմտություն է մտածել, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարող էր ասել՝ ճիշտ է, գործակալ է։ Մենք տեսանք, թե ինչ խոցելի է մեր անվտանգությունը։ Այս մարդիկ, եթե իշխանության գլխին են, խոցելի է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ